https://arm.sputniknews.ru/20230121/iran-hajastan-elektrahaghvordman-errvord-gtsi-karucumy-mets-tempervov-araj-e-gnum-zvohuri-54146356.html
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեծ տեմպերով առաջ է գնում. Զոհուրի
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեծ տեմպերով առաջ է գնում. Զոհուրի
Sputnik Արմենիա
ՀՀ–ում Իրանի դեսպանը հայտնել է, որ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման հետ կապված խնդիրները վերացել են։ 21.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-21T17:14+0400
2023-01-21T17:14+0400
2023-01-21T17:16+0400
գնել սանոսյան
աբբաս բադախշան զոհուրի
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/15/54146131_0:148:2048:1301_1920x0_80_0_0_d0512d58ef4f6ce1c6f5941e5d60ca62.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Սյունիքի Նորավան համանքում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին են հետևել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ–ը։Նախարարն ու Իրանի դեսպանը հունվարի 20-ին այցելել են Սյունիքի մարզ։ՏԿԵՆ–ը տեղեկացնում է, որ ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։ Նախկինում աշխատանքների տեմպի հետ խնդիրներ կային, սակայն դեսպանը հավաստիացրել է, որ խնդիրները վերացել են, և աշխատանքները բավականին արագ առաջ են գնում։Շրջայցից հետո Սիսիանում ընդլայնված կազմով, իրանական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվել է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով։Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում։Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան«Այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք ՀՀ–ում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան դրանց: Բայց հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով։ Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ»,–ասել է Սանոսյանը։Հիշեցնենք, որ Սանոսյանը երեկ Սյունիքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Սյունիքի մարզի Շամբ–Լծեն և Տաթև–Լծեն ավտոճանապարհներին` ասելով, որ դրանք մեծամասամբ ասֆալտապատված են։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/15/54146131_0:0:1820:1365_1920x0_80_0_0_7bd187abaec44dafb89b9cf49050fb7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնել սանոսյան , աբբաս բադախշան զոհուրի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, էլեկտրաէներգիա
գնել սանոսյան , աբբաս բադախշան զոհուրի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, էլեկտրաէներգիա
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեծ տեմպերով առաջ է գնում. Զոհուրի
17:14 21.01.2023 (Թարմացված է: 17:16 21.01.2023) ՀՀ–ում Իրանի դեսպանը հայտնել է, որ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման հետ կապված խնդիրները վերացել են։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Սյունիքի Նորավան համանքում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին են հետևել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Տեղեկությունը
հայտնում է ՏԿԵՆ–ը։
Նախարարն ու Իրանի դեսպանը հունվարի 20-ին այցելել են Սյունիքի մարզ։
ՏԿԵՆ–ը տեղեկացնում է, որ ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։ Նախկինում աշխատանքների տեմպի հետ խնդիրներ կային, սակայն դեսպանը հավաստիացրել է, որ խնդիրները վերացել են, և աշխատանքները բավականին արագ առաջ են գնում։
«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը»,-ասել է դեսպանը։
Շրջայցից հետո Սիսիանում ընդլայնված կազմով, իրանական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվել է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով։
Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում։
«Այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք ՀՀ–ում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան դրանց: Բայց հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով։ Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ»,–ասել է Սանոսյանը։
Հիշեցնենք, որ
Սանոսյանը երեկ Սյունիքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Սյունիքի մարզի Շամբ–Լծեն և Տաթև–Լծեն ավտոճանապարհներին` ասելով, որ դրանք մեծամասամբ ասֆալտապատված են։