https://arm.sputniknews.ru/20230121/ilvon-maskn-uzheghacrel-e-hvor-tan-anvtangutjan-hamakargn-u-harjur-tiknapah-vardzel-54152834.html
Իլոն Մասկն ուժեղացրել է հոր տան անվտանգության համակարգն ու հարյուր թիկնապահ վարձել
Իլոն Մասկն ուժեղացրել է հոր տան անվտանգության համակարգն ու հարյուր թիկնապահ վարձել
Sputnik Արմենիա
Տանը տեղադրած անվտանգության համակարգի արժեքը, ընդհանուր առմամբ, 14,6 հազար դոլար է կազմել։ 21.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-21T21:18+0400
2023-01-21T21:18+0400
2023-01-21T21:18+0400
twitter
իլոն մասկ
թիկնապահ
հայր
անվտանգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41378750_0:1:1600:901_1920x0_80_0_0_46609bcfe3b7b160e62447c74b5b9145.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկն ուժեղացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում իր հոր՝ Էրոլ Մասկի տան անվտանգության համակարգն ու շուրջ 100 թիկնապահ վարձել։ Այս մասին, հղում անելով Sun թերթին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նա ընդգծել է, որ նախորդ ամիս, մտավախություններից ելնելով, Իլոն Մասկը ՀԱՀ-ում գտնվող հոր տունը կահավորել էր տեսանկարահանման բարձրտեխնոլոգիական համակարգով և էլեկտրաֆիկացված դարպասներով, բացի այդ, անվտանգության զինված աշխատակիցներ է վարձակալել, որոնք շուրջօրյա հսկողություն են իրականացնում։ Էրոլ Մասկը նշել է, որ ընդհանուր առմամբ տանը տեղադրված անվտանգության համակարգի արժեքը 14,6 հազար դոլար է կազմել։Նախորդ տարվա դեկտեմբերին Մասկը հայտնել էր, որ անհայտ անձը հետապնդել է այն մեքենան, որտեղ գտնվել է իր երեխան, այնուհետև արգելափակել մեքենայի երթևեկությունն ու բարձրացել կապոտի վրա։Իլոն Մասկը վերադարձրել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսըՄասկը ենթադրել է, որ տղամարդն այդպես է վարվել, քանի որ կարծել է, որ մեքենայում ինքն է գտնվում։ Մի քանի ժամ անց գործարարը տեսանյութ է հրապարակել՝ հարցադրում անելով, թե արդյոք որևէ մեկը ճանաչում է այնտեղ երևացող մեքենան կամ վարորդին։Ավելի վաղ Twitter-ն արգելափակել էր Ֆլորիդայի ուսանող Ջեք Սուինիի էջը Մասկի անձնական ինքնաթիռի տեղաշարժին հետևելու պատճառով։Twitter-ի սեփականատերը նշել էր, որ իրական ժամանակում որևէ մեկի գտնվելու վայրի մասին տեղեկությունների տարածումը կամ նման տեղեկություններով կայքերին հղում անել ոտնձգություն է ֆիզիկական անվտանգության նկատմամբ։Նորամուծություններ Twitter-ում. ի՞նչ անակնկալներ է պատրաստում Իլոն ՄասկըՆա խոստացել էր, որ ցանկացած նման էջ արգելափակվելու է։ ԶԼՄ-ները գրում էին, որ Մասկը ժամանակին Սունիին նրա ծրագրի համար 5 հազար դոլար է առաջարկել, սակայն վերջինս 10 անգամ ավել է խնդրել, և գործարքը չի կայացել։Հոկտեմբերի վերջին Մասկը 44 մլրդ դոլարով ձեռք բերեց Twitter-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41378750_101:0:1529:1071_1920x0_80_0_0_b84a0945432076c27363a608ad39a971.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
twitter, իլոն մասկ, թիկնապահ, հայր, անվտանգ
twitter, իլոն մասկ, թիկնապահ, հայր, անվտանգ
Իլոն Մասկն ուժեղացրել է հոր տան անվտանգության համակարգն ու հարյուր թիկնապահ վարձել
Տանը տեղադրած անվտանգության համակարգի արժեքը, ընդհանուր առմամբ, 14,6 հազար դոլար է կազմել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի -
Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկն ուժեղացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում իր հոր՝ Էրոլ Մասկի տան անվտանգության համակարգն ու շուրջ 100 թիկնապահ վարձել։ Այս մասին, հղում անելով Sun թերթին, հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Իլոնը որոշել է, որ իր հասցեին վերջերս հնչած սպառնալիքներից հետո ինձ ևս պաշտպանություն է հարկավոր։ Եթե նրանք առևանգեն մեզնից մեկին, դրանք կլինեն ամենաարագ 20 մլն դոլարները, որոնք երբևէ որևէ մեկն աշխատել է իր կյանքում»,–թերթի հետ զրույցում հայտարարել է միլիարդատիրոջ հայրը՝ Էրոլ Մասկը։
Նա ընդգծել է, որ նախորդ ամիս, մտավախություններից ելնելով, Իլոն Մասկը ՀԱՀ-ում գտնվող հոր տունը կահավորել էր տեսանկարահանման բարձրտեխնոլոգիական համակարգով և էլեկտրաֆիկացված դարպասներով, բացի այդ, անվտանգության զինված աշխատակիցներ է վարձակալել, որոնք շուրջօրյա հսկողություն են իրականացնում։ Էրոլ Մասկը նշել է, որ ընդհանուր առմամբ տանը տեղադրված անվտանգության համակարգի արժեքը 14,6 հազար դոլար է կազմել։
Նախորդ տարվա դեկտեմբերին Մասկը հայտնել էր, որ անհայտ անձը հետապնդել է այն մեքենան, որտեղ գտնվել է իր երեխան, այնուհետև արգելափակել մեքենայի երթևեկությունն ու բարձրացել կապոտի վրա։
Մասկը ենթադրել է, որ տղամարդն այդպես է վարվել, քանի որ կարծել է, որ մեքենայում ինքն է գտնվում։ Մի քանի ժամ անց գործարարը տեսանյութ է հրապարակել՝ հարցադրում անելով, թե արդյոք որևէ մեկը ճանաչում է այնտեղ երևացող մեքենան կամ վարորդին։
Ավելի վաղ Twitter-ն արգելափակել էր Ֆլորիդայի ուսանող Ջեք Սուինիի էջը Մասկի անձնական ինքնաթիռի տեղաշարժին հետևելու պատճառով։
Twitter-ի սեփականատերը նշել էր, որ իրական ժամանակում որևէ մեկի գտնվելու վայրի մասին տեղեկությունների տարածումը կամ նման տեղեկություններով կայքերին հղում անել ոտնձգություն է ֆիզիկական անվտանգության նկատմամբ։
Նա խոստացել էր, որ ցանկացած նման էջ արգելափակվելու է։ ԶԼՄ-ները գրում էին, որ Մասկը ժամանակին Սունիին նրա ծրագրի համար 5 հազար դոլար է առաջարկել, սակայն վերջինս 10 անգամ ավել է խնդրել, և գործարքը չի կայացել։
Հոկտեմբերի վերջին Մասկը 44 մլրդ դոլարով ձեռք բերեց Twitter-ը։