https://arm.sputniknews.ru/20230121/adrbejany-krkin-ambvoghjutjamb-argelapakel-e-arcakh-mtnvogh-miak-gazatar-khvoghvovaky-54153619.html
Ադրբեջանը կրկին ամբողջությամբ արգելափակել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Ադրբեջանը կրկին ամբողջությամբ արգելափակել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Sputnik Արմենիա
Էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ հովհարային անջատումներով։ 21.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-21T21:37+0400
2023-01-21T21:37+0400
2023-01-21T21:46+0400
գազ
արցախ
լաչինի միջանցք
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/17/25036208_0:85:1600:985_1920x0_80_0_0_1921aad36f93be8e4133a105f14ec44f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Նշվում է, որ եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումըՀունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/17/25036208_88:0:1512:1068_1920x0_80_0_0_807103a8f2b278a1780c772620bdbed1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
գազ, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Ադրբեջանը կրկին ամբողջությամբ արգելափակել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը
21:37 21.01.2023 (Թարմացված է: 21:46 21.01.2023) Էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ հովհարային անջատումներով։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի –
Sputnik. Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն»,–ասվում է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումըՀունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։