https://arm.sputniknews.ru/20230120/vardapetjany-sejran-ohanjani-handep-qreakan-hetapndum-skselu-3-mijnvordagir-e-nerkajacrel-54074664.html
Վարդապետյանը Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու 3 միջնորդագիր է ներկայացրել
Վարդապետյանը Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու 3 միջնորդագիր է ներկայացրել
Sputnik Արմենիա
ՀՀ դատախազությունը հայտնում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ։ 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T12:21+0400
2023-01-20T12:21+0400
2023-01-20T12:25+0400
սեյրան օհանյան
հհ դատախազություն
դատախազ
աննա վարդապետյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48660045_0:0:1600:901_1920x0_80_0_0_ca7bbe4a32e89eb79a0717208e88fa36.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին`Ազգային ժողովի որոշման նախագիծը:Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով էլ ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նշվում է նաև, որ Օհանյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:Բարոյական կլինի, որ ինձ տեղեկացնեն. Օհանյանը` անձեռնմխելիությունից զրկվելու մասինԵրրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48660045_156:0:1579:1067_1920x0_80_0_0_64c9bfa075a230c86754f26652ea7489.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, հհ դատախազություն, դատախազ, աննա վարդապետյան, քրեական գործ
սեյրան օհանյան, հհ դատախազություն, դատախազ, աննա վարդապետյան, քրեական գործ
Վարդապետյանը Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու 3 միջնորդագիր է ներկայացրել
12:21 20.01.2023 (Թարմացված է: 12:25 20.01.2023) ՀՀ դատախազությունը հայտնում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին`Ազգային ժողովի որոշման նախագիծը:
«Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ)։ Անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով էլ նա իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)»,– ասված է հաղորդագրությունում։
Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով էլ ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նշվում է նաև, որ Օհանյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: