https://arm.sputniknews.ru/20230120/tehrann-ir-pvordzy-erevanin-pvokhancelu-neruzh-uni-erevani-qaghaqapety-handipel-e-chamrani-het-54111558.html
Թեհրանն իր փորձը Երևանին փոխանցելու ներուժ ունի․ Երևանի քաղաքապետը հանդիպել է Չամռանի հետ
Թեհրանն իր փորձը Երևանին փոխանցելու ներուժ ունի․ Երևանի քաղաքապետը հանդիպել է Չամռանի հետ
Sputnik Արմենիա
Երևանի և Թեհրանի ներկայացուցիչները կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում։ 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T18:24+0400
2023-01-20T18:24+0400
2023-01-20T18:32+0400
հայաստան
հրաչյա սարգսյան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/14/54110591_0:167:1601:1067_1920x0_80_0_0_1878cda79d2fbadc19f9c5194ca1b113.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանի հետ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Մոստաֆա Չամռանն առանձնակի կարևորել է Երևանի և Թեհրանի միջև հաստատվող գործակցությունն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն:«Մեզ համար ողջունելի է ունենալ կառուցողական գործակցություն, և մենք էլ մեր հերթին պետք է ջանքեր գործադրենք, որ նախանշվող ծրագրերն իրականություն դառնան: Թեհրանն իսկապես ունի ներուժ՝ փոխանցելու գիտելիք ու փորձ Երևանին, մենք ևս պատրաստ ենք օգտվել ձեր փորձառությունից»,- նշել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահը:Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը Թեհրանի հետ, և համոզմունք հայտնել, որ երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև ևս հեռանկարներ կբացվեն նաև այդ մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնելու համար:«Մեր պատմություններն ու մշակույթները փոխկապակցված են, դրա համար է նաև, որ իրանահայերը դարձել են Իրանի մի մասնիկն ու իրենց լուման են ունենում պետության զարգացման գործում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:Կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով խոշոր քաղաքների խնդիրները նմանությունը։Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հունվարի 17-ին է մեկնել Թեհրան։Թեհրանն ու Երևանը դարձան քույր քաղաքներ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/14/54110591_8:0:1431:1067_1920x0_80_0_0_8ec8160ad2a958660d50ca8d7ecf45f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հրաչյա սարգսյան, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, հրաչյա սարգսյան, իրանի իսլամական հանրապետություն
Թեհրանն իր փորձը Երևանին փոխանցելու ներուժ ունի․ Երևանի քաղաքապետը հանդիպել է Չամռանի հետ
18:24 20.01.2023 (Թարմացված է: 18:32 20.01.2023) Երևանի և Թեհրանի ներկայացուցիչները կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանի հետ: Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մոստաֆա Չամռանն առանձնակի կարևորել է Երևանի և Թեհրանի միջև հաստատվող գործակցությունն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն:
«Մեզ համար ողջունելի է ունենալ կառուցողական գործակցություն, և մենք էլ մեր հերթին պետք է ջանքեր գործադրենք, որ նախանշվող ծրագրերն իրականություն դառնան: Թեհրանն իսկապես ունի ներուժ՝ փոխանցելու գիտելիք ու փորձ Երևանին, մենք ևս պատրաստ ենք օգտվել ձեր փորձառությունից»,- նշել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահը:
Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը Թեհրանի հետ, և համոզմունք հայտնել, որ երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև ևս հեռանկարներ կբացվեն նաև այդ մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
«Մեր պատմություններն ու մշակույթները փոխկապակցված են, դրա համար է նաև, որ իրանահայերը դարձել են Իրանի մի մասնիկն ու իրենց լուման են ունենում պետության զարգացման գործում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով խոշոր քաղաքների խնդիրները նմանությունը։
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը
հունվարի 17-ին է մեկնել Թեհրան։