https://arm.sputniknews.ru/20230120/menq-3-4-oric-galu-enq-44-orja-paterazmum-zvohvatsneri-tsnvoghnery-handipecin-ivanjani-het-54087101.html
Մենք 3-4 օրից գալու ենք. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հանդիպեցին Իվանյանի հետ
Մենք 3-4 օրից գալու ենք. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հանդիպեցին Իվանյանի հետ
Sputnik Արմենիա
Ծնողները դեռ մտածում են, թե ինչ քայլեր են ձեռնարկելու հետագայում. կախված է նրանից, թե ինչ պատասխան կտան իրենց 3-4 օրից։ 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T13:50+0400
2023-01-20T13:50+0400
2023-01-20T13:54+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
պատերազմ
ծնող
արգիշտի քյարամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/14/54088400_0:166:1600:1067_1920x0_80_0_0_208ba7dc19eb33f84d7fff70cee1a61d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հանդիպեցին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի հետ։«Մենք ուզում ենք իմանալ, թե ինչու են կասեցրել առերեսումները։ Մեզ կրկին նույն բաներն են ասում, բառախաղ են անում, թե քննություն է ընթանում։ Համբերությունս չհերիքեց, իրենց էլ ասացի` եթե իրենք մինչև հիմա հայ են կոչվում, ապա դա մեր տղերքի շնորհիվ է։ Եթե դուք կարողանում եք ձեր երեխաներին ամեն օր երեկոյան գրկել ու պաչել, ես տղուս քարն եմ ամեն օր պաչում»,– լրագրողների հետ զրույցում նշեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, որը շուտ էր դուրս եկել հանդիպումից։Մխիթարի մայրն էլ` Աստղիկ Գալեյանը, հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտնեց` Իվանյանն իրենց ասել է, որ գործը շատ ծավալուն ու բարդ է, իրենք էլ պարապուրդի մատնված չեն, վստահեցրել է, որ առերեսումները կասեցված չեն, գործն էլ ընթացքի մեջ է։«Մենք Արգիշտի Քյարամյանի հետ (ՀՀ քննչական կոմիտեի նախագահ. խմբ) հանդիպում պահանջեցինք, սակայն ասացին, որ հատուկ ընթացակարգ կա դրա համար, պետք է դիմում գրենք։ Մի խոսքով` նա շենքում է, բայց զբաղված է։ Այս անգամ էլ համաձայնեցինք, չենք հանդիպի նրա հետ, մենք 3-4 օրից կներկայանանք։ Այդ ժամանակ ընթացակարգ չպետք է լինի, հատկապես մեզ նման ծնողների համար։ Մենք չենք պատրաստվում որևէ դիմում գրել։ Մեզ նույնիսկ Վեհափառն է ընդունել առանց որևէ ընթացակարգի և դիմումի, անմիջապես»,– ասաց Աստղիկ Գալեյանը։Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Ազգուշ Մարտիրոսյանն էլ վերահաստատեց` 3-4 օրից գալու են ՔԿ` հենց Արգիշտի Քյարամյանից պատասխան ստանալու, առանց որևէ դիմում ներկայացնելու և ընթացակարգեր անցնելու։Թե ինչ քայլեր են ձեռնարկելու հետագայում, ծնողները դեռ մտածում են. կախված է նրանից, թե ինչ պատասխան կտան իրենց 3-4 օրից։Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/14/54088400_128:0:1551:1067_1920x0_80_0_0_588cbf35fbceef1380ad882ec4062f97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, պատերազմ, ծնող, արգիշտի քյարամյան
հայաստան, հհ քննչական կոմիտե, պատերազմ, ծնող, արգիշտի քյարամյան
Մենք 3-4 օրից գալու ենք. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հանդիպեցին Իվանյանի հետ
13:50 20.01.2023 (Թարմացված է: 13:54 20.01.2023) Ծնողները դեռ մտածում են, թե ինչ քայլեր են ձեռնարկելու հետագայում. կախված է նրանից, թե ինչ պատասխան կտան իրենց 3-4 օրից։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հանդիպեցին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի հետ։
«Մենք ուզում ենք իմանալ, թե ինչու են կասեցրել առերեսումները։ Մեզ կրկին նույն բաներն են ասում, բառախաղ են անում, թե քննություն է ընթանում։ Համբերությունս չհերիքեց, իրենց էլ ասացի` եթե իրենք մինչև հիմա հայ են կոչվում, ապա դա մեր տղերքի շնորհիվ է։ Եթե դուք կարողանում եք ձեր երեխաներին ամեն օր երեկոյան գրկել ու պաչել, ես տղուս քարն եմ ամեն օր պաչում»,– լրագրողների հետ զրույցում նշեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, որը շուտ էր դուրս եկել հանդիպումից։
Մխիթարի մայրն էլ` Աստղիկ Գալեյանը, հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտնեց` Իվանյանն իրենց ասել է, որ գործը շատ ծավալուն ու բարդ է, իրենք էլ պարապուրդի մատնված չեն, վստահեցրել է, որ առերեսումները կասեցված չեն, գործն էլ ընթացքի մեջ է։
«Մենք Արգիշտի Քյարամյանի հետ (ՀՀ քննչական կոմիտեի նախագահ. խմբ) հանդիպում պահանջեցինք, սակայն ասացին, որ հատուկ ընթացակարգ կա դրա համար, պետք է դիմում գրենք։ Մի խոսքով` նա շենքում է, բայց զբաղված է։ Այս անգամ էլ համաձայնեցինք, չենք հանդիպի նրա հետ, մենք 3-4 օրից կներկայանանք։ Այդ ժամանակ ընթացակարգ չպետք է լինի, հատկապես մեզ նման ծնողների համար։ Մենք չենք պատրաստվում որևէ դիմում գրել։ Մեզ նույնիսկ Վեհափառն է ընդունել առանց որևէ ընթացակարգի և դիմումի, անմիջապես»,– ասաց Աստղիկ Գալեյանը։
Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Ազգուշ Մարտիրոսյանն էլ վերահաստատեց` 3-4 օրից գալու են ՔԿ` հենց Արգիշտի Քյարամյանից պատասխան ստանալու, առանց որևէ դիմում ներկայացնելու և ընթացակարգեր անցնելու։
Թե ինչ քայլեր են ձեռնարկելու հետագայում, ծնողները դեռ մտածում են. կախված է նրանից, թե ինչ պատասխան կտան իրենց 3-4 օրից։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան
ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին
տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը
հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։