00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ ամիս է` ՔԿ–ում գործողություն չի արվում. 44-օրյա պատերազմի զոհերի ծնողները բողոքում են

Բաժանորդագրվել
Պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրն ընդգծեց` ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և կարմիրբերետավորների հետ մոտ 1 ամիս առաջ առերեսում է տեղի ունեցել, սակայն դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեում ոչ մի գործողություն տեղի չի ունենում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը։
«Մեկ ամիս է, որ քննչական կոմիտեում ոչ մի գործողություն տեղի չի ունենում։ Ցանկանում ենք ճշտել, թե ինչ հրաման է կատարվում։ Մոտ 3 ոստիկանի հետ առերեսում է եղել, բայց դրանից հետո 1 ամսից ավելի է`ոչ մի տեղեկություն և գործողություն չկա։ Երեք ծնող է եղել առերեսմանը` յուրաքանչյուրն իրեն բռնող ոստիկանի հետ։ Դեպքի առնչությամբ պետք է պատժվեն ոչ միայն «կարմիր գլխարկները» (նկատի ունի կարմիրբերետավորներին,– խմբ.), ապա նրանց հրաման տվողները, իսկ վերջում էլ` համար մեկ պատասխանատուն»,– ասաց Ազատյանը։
Հարցին, թե ինչպես են ոստիկանները մեկնաբանում 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցածը, նա շեշտեց . «Ասում են` սխալմունք է տեղի ունեցել, կներեք»։
© Sputnik / Aram NersesyanՎիգեն Ազատյան
Отец погибшего в 44-дневной войне военнослужащего, Виген Азатян, на акции протеста у здания Следственного комитета (20 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Վիգեն Ազատյան
Ազատյանը շեշտեց, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել, և վերջինս չի ունենա իրավական ու քաղաքական կամք մեղավորներին պատժելու։
Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանն էլ ընդգծեց, որ դեպքից արդեն 5 ամիս է անցել, բռնի ուժ կիրառած ոստիկանները նույնականացված են, բայց մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։
© Sputnik / Aram NersesyanԳարիկ Գալեյան
Отец погибшего в 44-дневной войне военнослужащего, Гарик Галеян, отвечает на вопросы журналистов у здания Следственного комитета (20 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Գարիկ Գալեյան
«Երեկվա դեպքն (Ազատ գյուղի զորամասերից մեկում բռնկված հրդեհի պատճառով 15 զինվոր է մահացել,–խմբ) արագ «բացահայտեցին», բայց սեպտեմբերի 21-ից արդեն 5 ամիս է անցել, դեռ ոչ մի բան չեն բացահայտել այն դեպքում, երբ տեսանյութեր կան, լուսանկարներ կան։ Սա խոսում է այն մասին, որ քննչական կոմիտեն թուրքական գործողություններ է կատարում»,– ասաց Գալեյանը։
Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Ազգուշ Մարտիրոսյանը, վստահ է` ամեն ինչի համար առաջինը պետք է պատժվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց, ըստ նրա, ներկայիս իրականությունը հաշվի առնելով`պետք է սկսել հենց ՔԿ–ից` Արգիշտի Քյարամյանից։ Նա շեշտեց, որ ինքը եղել է առերեսում անցած ծնողներից մեկը։
© Sputnik / Aram NersesyanԱզգուշ Մարտիրոսյան
Мать погибшего в 44-дневной войне военнослужащего, Азгуш Мартиросян, отвечает на вопросы журналистов у здания Следственного комитета (20 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Ազգուշ Մարտիրոսյան
«Ես առերեսվել եմ, ոստիկաններն էլ ընդունում են իրենց մեղքը, ներողություն են խնդրում։ Այժմ գրել են, որ առերեսումները կասեցվել են»,– ասաց Մարտիրոսյանը։
Այս պահին ծնողները քննչական կոմիտե են մտել։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։
Լրահոս
0