https://arm.sputniknews.ru/20230120/harcumner-pahestazvorajinneri-shrjanum-ardjunqnery-nerkajacrel-en-pashinjanin-54096450.html
Հարցումներ պահեստազորայինների շրջանում. արդյունքները ներկայացրել են Փաշինյանին
Հարցումներ պահեստազորայինների շրջանում. արդյունքները ներկայացրել են Փաշինյանին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հանձնարարել է հարցման արդյունքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը փոխանցել պաշտպանության նախարարությանը։ 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T15:22+0400
2023-01-20T15:22+0400
2023-01-20T15:23+0400
հայաստան
պահեստազոր
հարցում
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/14/54095431_0:84:1600:984_1920x0_80_0_0_f01da5b52c073d5365989cb38432bf67.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետը նշել է, որ վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայիների շրջանում սոցիոլոգիական հարցման նպատակը, որը նախաձեռնվել էր մի քանի ամիս առաջ, զինված ուժերի բարեփոխումներն ավելի հասցեական դարձնելն է։Վարչապետին մանրամասն ներկայացվել են հարցման արդյունքները, վարժանքների կազմակերպման ու անցկացման գործընթացի վերաբերյալ և՛ դրական, և՛ բացասական դիտարկումներն ու կարծիքները, ինչպես նաև բարձրաձայնված խնդիրները:Փաշինյանը հանձնարարել է հարցման արդյունքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը փոխանցել պաշտպանության նախարարությանը՝ վարժանքների հետագա կազմակերպման գործընթացում այն հաշվի առնելու և ներկայացված խնդիրները լուծելու նպատակով:Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներԴեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/14/54095431_90:0:1511:1066_1920x0_80_0_0_db871edac94697455dc670e22456e885.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պահեստազոր, հարցում, նիկոլ փաշինյան
հայաստան, պահեստազոր, հարցում, նիկոլ փաշինյան
Հարցումներ պահեստազորայինների շրջանում. արդյունքները ներկայացրել են Փաշինյանին
15:22 20.01.2023 (Թարմացված է: 15:23 20.01.2023) ՀՀ վարչապետը հանձնարարել է հարցման արդյունքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը փոխանցել պաշտպանության նախարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը նշել է, որ վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայիների շրջանում սոցիոլոգիական հարցման նպատակը, որը նախաձեռնվել էր մի քանի ամիս առաջ, զինված ուժերի բարեփոխումներն ավելի հասցեական դարձնելն է։
«Եվ արդեն մոտավորապես 10-15 օր հարցման արդյունքները պատրաստ էին, ու դեռևս նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից առաջ, այս օրը պլանավորում էինք լսել հարցումների արդյունքները, որոնք կներկայացնի հարցումներն իրականացրած ընկերությունը: Որոշեցինք չհետաձգել միջոցառումը, մանավանդ որ այն նախապես պլանավորված էր»,–ասել է Փաշինյանը:
Վարչապետին մանրամասն ներկայացվել են հարցման արդյունքները, վարժանքների կազմակերպման ու անցկացման գործընթացի վերաբերյալ և՛ դրական, և՛ բացասական դիտարկումներն ու կարծիքները, ինչպես նաև բարձրաձայնված խնդիրները:
Փաշինյանը հանձնարարել է հարցման արդյունքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը փոխանցել պաշտպանության նախարարությանը՝ վարժանքների հետագա կազմակերպման գործընթացում այն հաշվի առնելու և ներկայացված խնդիրները լուծելու նպատակով:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երկուսի վիճակը ծանր է։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։