00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին՝ ստիպել Ադրբեջանին կատարել ՄԻԵԴ-ի պահանջները

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՄԻԵԴ
ՄԻԵԴ - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
ՄԻԵԴ
Բաժանորդագրվել
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է ծանր հումանիտար հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը կոչ է արել ԵԽ նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի Բաքուն կատարի ՄԻԵԴ-ի հանձնարարականները:
«Դեսպան Խաչատրյանը փոխնախարարների խորհրդակցության ժամանակ նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է ծանր հումանիտար հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը կոչ է անում նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի կողմից նշված ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- ասված է Twitter-ում ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի վերջին Հայաստանը երկու պահանջ էր ներկայացրել ՝ բացել միջանցքը և ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկություն ծանր հիվանդ և ճանապարհին մնացած մարդկանց համար։ ՄԻԵԴ-ը բավարարել է միայն երկրորդ պահանջը և միջանկյալ միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 21-ին Ադրբեջանին պարտավորեցրել է Լաչինի միջանցքով բաց թողնել ծանր հիվանդներին և նրանց, ովքեր չեն կարողանում հասնել իրենց մեկնելու վայրին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0