00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում բենզինի գինը շարունակում է նվազել. ի՞նչ սպասել առաջիկայում

© Sputnik / Asatur YesayantsԲենզակայան
Բենզակայան - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Բենզակայան
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Նարեկ Կարապետյանի համոզմամբ` նավթի համաշխարհային շուկայում նկատվող զարգացումները Հայաստանի բենզինի շուկայի համար որոշակի կայունություն են ենթադրում։
Հայաստանում բենզինի գինը վերջին 1.5 ամսում նվազել է 25 տոկոսով։ Եթե դեկտեմբերի 3-ին АИ- 95 (պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 450 դրամով, АИ- 92 (ռեգուլյար) տեսակինը` 430, ապա այսօր դրանք վաճառվում են համապատասխանաբար 340 և 360 դրամով։ Ընդ որում` 20 դրամով գնի նվազումը տեղի է ունեցել միայն վերջին 10 օրվա ընթացքում։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հեղուկ վառելիքի գինը Հայաստանում պայմանավորված է 3 հիմնական գործոնով` համաշխարհային շուկայում նավթի գինը, հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ, բենզինի հայաստանյան շուկայում մրցակցության առկայությունը։
«Այս երեք գործոնների որոշակի դրական տեղաշարժի արդյունքում ունենք այսօրվա զարգացումները»,– ասաց Կարապետյանը` արձանագրելով, որ հայաստանյան բենզինի շուկայում վերջին ժամանակահատվածում նոր ներմուծող ընկերություններ են հայտնվել, ինչը հնարավոր է` դրական ազդեցություն է ունեցել շուկայի մրցակցայնության մակարդակի բարձրացման վրա։
2022-ի ընթացքում դոլարի նկատմամբ բավական կայունացած ՀՀ դրամն առ այսօր էլ շարունակում է պահպանել դիրքերը, ինչը ևս դրական ազդեցություն է ունենում համաշխարհային շուկայում դոլարով վաճառվող բենզինի հայաստանյան գնի վրա։
© Sputnik / Shushanik AvdalyanՀայաստանում բենզինի գնի տատանումները 2019-2023-ին
Հայաստանում բենզինի գնի տատանումները 2019-2023-ին - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Հայաստանում բենզինի գնի տատանումները 2019-2023-ին
Իսկ ինչ վերաբերում է նավթի համաշխարհային շուկային, Կարապետյանը չի հերքում, որ այստեղ վերջին մի քանի օրերի ընթացքում որոշակի թանկացումներ են գրանցվել։ Բայց դրանք, նրա համոզմամբ, չափազանց փոքր են գնային լուրջ տատանումներ առաջացնելու համար։
«Այդ շուկան խիստ տատանողական, շատ ահռելի ծավալներ ունեցող, բարդ շուկա է։ Դրանում գործում են ոչ միայն այն կազմակերպությունները, որոնք անմիջական նավթ են գնում կամ վաճառում, այլև, օրինակ, սպեկուլյանտները` հեջավորողները, որոնք ապահովագրում են իրենց այդ գնային տատանումներից։ Այս ամենի արդյունքում շուկան շատ մեծ տատանումներ է ունենում, և այդ օրական 1-2 տոկոս տատանումները` անգամ 1 բարելի մեջ մինչև 5 դոլարի թանկացումը, կարող է լինել սովորական շուկայական գործառնությունների շրջանակում և էապես չի ազդում վերջնական սպառման ապրանքի գնի վրա»,– ասաց տնտեսագետը։
Երաշտ և ցրտահարված ցորեն. ձյան բացակայության պատճառով կարող ենք նոր խնդիրների առաջ կանգնել
2023թ–ի նավթի համաշխարհային շուկայի համար մեկնարկեց զգալի գնանկմամբ, ինչը փորձագիտական գնահատականներով` համաշխարհային տնտեսության աճի այս տարվա համար կանխատեսվող դանդաղման մտավախությունների հետևանք էր։ Սակայն այս շաբաթ արդեն միջազգային նավթային բորսաներում որոշակի ակտիվացում ու թանկացում գրանցվեց։
WTI տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների գները լոնդոնյան շուկայում բարձրացան 0,8%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 80,83 դոլարի: Իսկ մարտյան ֆյուչերսները հասան մինչև 86,4 դոլարի։
Համաշխարհային փորձագիտական գնահատականներով` այս թանկացումները Չինաստանում կորոնավիրուսի սահմանափակումների վերացման և տնտեսության աշխուժացման վերաբերյալ տեղեկությունների արձագանքն են։
Համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը համարվող Չինաստանի իշխանությունն արդեն հայտարարել է նախահամավարակային աճին վերադառնալու ու 2023թ–ին մինչև 5.5 տոկոս տնտեսական աճ ապահովելու մտադրության մասին։ Այս հայտարարությունից հետո Bloomberg-ի վերլուծաբանները կանխատեսեցին, որ 2023 թվականին Չինաստանում հում նավթի սպառումը կհասնի ռեկորդային առավելագույնի:
Բացի այդ,2022-ին ակտիվացել ու 2023-ին ակնկալվում է, որ կշարունակի աճել նաև միջազգային ավիափոխադրումների ծավալը, ինչը նույնպես լուրջ ազդեցություն կունենա նավթի համաշխարհային պահանջարկի վրա։
Երևանի գազամատակարարումը կարող է խաթարվել. նորակառույցները մնացել են համակարգից դուրս
Հայ փորձագետը չի հերքում Չինաստանի ազդեցությունը համաշխարհային շուկայի զարգացումների վրա, բայց նաև փաստում է` նավթի գինը շուկայում ավելի շատ որոշում են ոչ այնքան կոնկրետ տնտեսական զարգացումները, այլ դրանց վերաբերյալ շուկայի մասնակիցների սպասումները։
«Այն գինը, որ այս պահին կա` 86.4 դոլարը (մարտյան ֆյուչերս. խմբ), իրականում արտացոլում է այն սպասումները, որ ունեն շուկայի մասնակիցները ինչպես նավթի առաջարկի ու պահանջարկի, այնպես էլ շուկայի հիմնական խաղացողների զարգացումների վերաբերյալ։ Իսկ թե ինչպիսին կլինի Չինաստանի ազդեցությունը, կախված է նրանից, թե փաստացի զարգացումները ինչքանով կշեղվեն սպասվածից։ Հիմա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ որևէ հստակ մեկնաբանություն տալ հնարավոր չէ»,– ասաց Նարեկ Կարապետյանը։
Ի տարբերություն Չինաստանի` հայաստանյան բենզինի շուկայի վրա Ռուսաստանի տնտեսական զարգացումների ազդեցությունը, մեր զրուցակցի կարծիքով, շատ ավելի կանխատեսելի ու նկատելի է։
Հայտնի է, որ Արևմուտքը տնտեսական պատժամիջոցների շարքում ՌԴ–ից ձեռք բերվող նավթի համար 1 բարելը մինչև 60 դոլար գնային «առաստաղ» է սահմանել։ Արդյունքում իր Urals տեսակի նավթի 1 բարելը Ռուսաստանն այժմ վաճառում է շուրջ 44 դոլարով, մինչդեռ ամերիկյան Brent-ը հատել է 86.4 դոլարի սահմանը։
Բացի այդ, 2022թ–ի դեկտեմբերի 23-ին Հայաստանն ու Ռուսաստանը հաստատեցին ՌԴ-ից նավթամթերքի և գազի ներմուծման 2023 թվականի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռները։ Ռուսական վառելիքի ներկրման արտոնյալ հնարավորությունները ևս դրական ազդեցություն կարող են ունենալ ՀՀ շուկայում գնագոյացման վրա։
Նարեկ Կարապետյանը չի բացառում, որ այս գործոնները կարող են դրական ազդել Ռուսաստանից ներկրվող բենզինի հայաստանյան գնի վրա։
«Դա նշանակում է, որ մեր տնտեսվարողները հնարավորություն ունեն ՌԴ–ից ավելի էժան վառելիք գնելու»,– ասաց տնտեսագետը։
Տեսանելի ապագայում Հայաստանում բենզինի գնի հնարավոր փոփոխության մասին մեր հարցին Կարապետյանն այսպես պատասխանեց. «Այն պայմանները, որոնք այս պահին առկա են, կարծես թե պահպանման ֆոն են ստեղծում. դրամի փոխարժեքի վրա մեծ ճնշում չկա, նավթի միջազգային գները ցածր են մնում, որովհետև համաշխարհային տնտեսությունը դանդաղման փուլ է մտնում, իսկ այդ պայմաններում էներգակիրների գների կտրուկ աճ տեղի չի ունենում։ Իսկ առաջնային այս պայմանների անփոփոխ մնալու դեպքում գինը պետք է որ ցածր մնա»։
2019թ–ին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների համաձայն` բենզինի 97 տոկոսը Հայաստան է ներմուծվել ՌԴ–ից։ Հետագա տարիներին մատակարար երկրների աշխարհագրությունը որոշակի փոփոխվել է, բայց Ռուսաստանն այսօր էլ է առաջատարը։
ՀՀ ՊԵԿ տվյալների համաձայն` ՌԴ–ից Հայաստան ներկրված նավթ–նավթամթերքի տարեկան ծավալը գրեթե չի փոխվել (2020թ–ին` 325 326 տ, 2021-ին` 346 962 տ, 2022-ի առաջին կիսամյակում` 180 582 տ)։
Երկրորդ տեղում Իրանն է։ Այս երկրից ներկրման ծավալները, սակայն, տարեցտարի նվազել են (2020թ–ին` 110 268 տ, 2021-ին` 77 140, 2022-ին առաջին կիսամյակում` 26 954 տ)։
Հայաստանը վերջին տարիներին նավթամթերք է ներկրել նաև ԵՄ երկրներից, Եգիպտոսից, Հունաստանից, բայց անհամեմատ նվազ ծավալներով։
Հետաքրքրական դինամիկա է արձանագրվել Թուրքիայից ներկրվող նավթի ու նավթամթերքի վիճակագրությունում։ 2020թ–ին այդ երկրից Հայաստան է ներկրվել 8 352 տոննա նավթ–նավթամթերք, 2021-ին, երբ ՀՀ կառավարության որոշմամբ Թուրքիայից ներկրումներն արգելված էին, Հայաստան է բերվել 45 տոննա, իսկ 2022–ին, երբ ՀՀ կառավարությունը չեղարկեց ներկրումների արգելքը, այդ երկրից ներկրված նավթ–նավթամթերքի ծավալը կես տարում հասավ 180 տոննայի։
Լրահոս
0