https://arm.sputniknews.ru/20230120/hajastani-anvtangutjunn-irani-anvtangutjunn-e-iih-despan-54095639.html
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան
Sputnik Արմենիա
Զոհուրին նշեց, որ Հայաստան–Իրան համագործակցությունն օրեցօր ավելի է ընդլայնվելու։ 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T15:11+0400
2023-01-20T15:11+0400
2023-01-20T15:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
հայաստան
սյունիք
աբբաս բադախշան զոհուրի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/12/26497697_0:0:1001:563_1920x0_80_0_0_e7b1bcb150276e0343b65f24c87f0775.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության անվտանգությունն Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ–ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ վերահաստատելով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:Դեսպանն ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով:Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են: Դիվանագետը հույս հայտնեց, որ այդ համագործակցությունն օրեցօր ավելի կընդլայնվի։
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/12/26497697_49:0:940:668_1920x0_80_0_0_d56610c608114a2c09ad2df165f8a6fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, հայաստան, սյունիք, աբբաս բադախշան զոհուրի
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, հայաստան, սյունիք, աբբաս բադախշան զոհուրի
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան
15:11 20.01.2023 (Թարմացված է: 15:27 20.01.2023) Զոհուրին նշեց, որ Հայաստան–Իրան համագործակցությունն օրեցօր ավելի է ընդլայնվելու։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության անվտանգությունն Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ–ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ վերահաստատելով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
Դեսպանն ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով:
«Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է, ու Հայաստանի նկատմամբ էլ այդ քաղաքականությունն ենք վարում: Անվտանգության առումով Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,- ասաց Զոհուրին:
Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են: Դիվանագետը հույս հայտնեց, որ այդ համագործակցությունն օրեցօր ավելի կընդլայնվի։