https://arm.sputniknews.ru/20230120/angliaci-futbvolistuhin-patmel-e-inchpes-e-putini-het-lusankary-prkel-ir-kjanqy-54090238.html
Անգլիացի ֆուտբոլիստուհին պատմել է` ինչպես է Պուտինի հետ լուսանկարը փրկել իր կյանքը
Անգլիացի ֆուտբոլիստուհին պատմել է` ինչպես է Պուտինի հետ լուսանկարը փրկել իր կյանքը
Sputnik Արմենիա
Նախկին ֆուտբոլիստուհին, որը Ռուսաստանում Աշխարհի առաջնության ժամանակ աշխատել է որպես փորձագետ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման... 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T14:33+0400
2023-01-20T14:33+0400
2023-01-20T14:38+0400
կրեմլ
վլադիմիր պուտին
ֆուտբոլիստ
կին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/09/52407436_0:72:3069:1798_1920x0_80_0_0_2f29a0e457f57d1e8a0dd05074b24437.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստուհի Ալեքս Սքոթը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ լուսանկարը փրկել է իր կյանքը 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Մարզուհու «Ինչպես (չ)լինել ուժեղ» հուշագրությունից հատվածներ է մեջբերում talkSPORT-ը։Սքոթը, որը Ռուսաստանում անցկացվող մրցաշարի ժամանակ աշխատել է որպես BBC-ի փորձագետ, պատմել է, որ սպառնալիքներ է ստացել Մոսկվայում տաքսիով ուղևորության ժամանակ: «Նա (տաքսու վարորդը) նայեց ինձ և անգլերեն ասաց. «Ասա նրանց, որ քեզ այլևս չեն տեսնի»:Նախկին ֆուտբոլիստուհին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրավիրյալներից մեկն է եղել։ Սքոթից բացի ՌԴ նախագահի հետ հանդիպել էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը, Գերմանիայի թիմի նախկին խաղացող Լոթար Մատթեուսը և այլոք։Դրանից հետո տաքսիստը դադարեցրել է սպառնալիքները նախկին ֆուտբոլիստուհու հասցեին և նրան հետ է տարել հյուրանոց, իսկ երբ կինը դուրս էր գալիս մեքենայից, փորձել է համբուրել նրան։
կրեմլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/09/52407436_0:0:2731:2048_1920x0_80_0_0_346cb32f5d09d7b48dfcbd7c7e4b05c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրեմլ, վլադիմիր պուտին, ֆուտբոլիստ, կին
կրեմլ, վլադիմիր պուտին, ֆուտբոլիստ, կին
Անգլիացի ֆուտբոլիստուհին պատմել է` ինչպես է Պուտինի հետ լուսանկարը փրկել իր կյանքը
14:33 20.01.2023 (Թարմացված է: 14:38 20.01.2023) Նախկին ֆուտբոլիստուհին, որը Ռուսաստանում Աշխարհի առաջնության ժամանակ աշխատել է որպես փորձագետ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրավիրյալներից մեկն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստուհի Ալեքս Սքոթը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ լուսանկարը փրկել է իր կյանքը 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Մարզուհու «Ինչպես (չ)լինել ուժեղ» հուշագրությունից հատվածներ է մեջբերում
talkSPORT-ը։
Սքոթը, որը Ռուսաստանում անցկացվող մրցաշարի ժամանակ աշխատել է որպես BBC-ի փորձագետ, պատմել է, որ սպառնալիքներ է ստացել Մոսկվայում տաքսիով ուղևորության ժամանակ: «Նա (տաքսու վարորդը) նայեց ինձ և անգլերեն ասաց. «Ասա նրանց, որ քեզ այլևս չեն տեսնի»:
«Պուտինը։ Այդ առավոտ ես Պուտինի հետ էի։ «Դու չես կարող ինձ սպանել,-ասացի ես,-ես վաղը պետք է Պուտինի հետ հանդիպեմ»։ Նա սկսեց ծիծացել․ «Ոչ ոք չի հանդիպում Պուտինի հետ»։ Այդ ժամանակ ես սկսեցի փնտրել առավոտյան Կրեմլ այցելության լուսանկարները, որոնք հայտնվել էին թերթերում»,-գրել է Սքոթը։
Նախկին ֆուտբոլիստուհին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրավիրյալներից մեկն է եղել։ Սքոթից բացի ՌԴ նախագահի հետ հանդիպել էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը, Գերմանիայի թիմի նախկին խաղացող Լոթար Մատթեուսը և այլոք։
Դրանից հետո տաքսիստը դադարեցրել է սպառնալիքները նախկին ֆուտբոլիստուհու հասցեին և նրան հետ է տարել հյուրանոց, իսկ երբ կինը դուրս էր գալիս մեքենայից, փորձել է համբուրել նրան։