https://arm.sputniknews.ru/20230120/20amja-gagiky-germaniajic-hatuk-ekel-er-vor-tsaraji-banakum-54104016.html
20–ամյա Գագիկը Գերմանիայից հատուկ եկել էր, որ ծառայի բանակում
20–ամյա Գագիկը Գերմանիայից հատուկ եկել էր, որ ծառայի բանակում
Sputnik Արմենիա
Գագիկ Բարսեղյանը հաճախում էր ըմբշամարտի, բազմաթիվ հաջողությունների էր հասել, գրավել մրցանակային տեղեր։ 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T16:51+0400
2023-01-20T16:51+0400
2023-01-20T23:11+0400
գերմանիա
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
զոհ
զինծառայող
գագիկ բարսեղյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1294/01/12940172_0:0:1600:901_1920x0_80_0_0_7852727889fc9458469293efa5c5269b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երեկ Գեղարքունիքի մարզում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած Գագիկ Բարսեղյանը 1 տարի առաջ հատուկ Հայաստան էր վերադարձել, որ մեկնի զինվորական ծառայության։ Ընտանիքը տարիներ առաջ Գերմանիա է տեղափոխվել մշտական բնակության։ Ուսուցիչները նրան դրանից հետո չեն հանդիպել։Մինչև Գերմանիա մեկնելը Գագիկը սովորում էր Գառնիի Ատոմի անվան համար 2 ավագ դպրոցում։ Հաճախում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, երազում էր ծրագրավորող դառնալ։«Նա այնքան ոգևորվածությամբ էր գնում «Թումո», անգամ մի փոքր շուտ էի դասերից իրեն բաց թողնում, որ չուշանա պարապմունքներից»,– պատմում է նրա դասղեկը։Գագիկը հաճախում էր նաև ըմբշամարտի, բազմաթիվ հաջողությունների էր հասել, գրավել էր մրցանակային տեղեր։Ծանրոցը դեռ ճանապարհին է... 19–ամյա Հայկ Կիրակոսյանը չհասցրեց ստանալ եղբոր անակնկալըՆրան բոլորը սիրում էին` վստահեցնում են ուսուցիչները, իսկ ընտանիքը պարզապես օրինակելի էր ամբողջ գյուղում։ Գագիկն ավագն էր, ուներ իրենից փոքր քույր և եղբայր։Գագիկի ծնողները հիմա ապրում են Գերմանիայում։ Որդու մահվան բոթն արդեն իմացել են, բայց Հայաստան գալ դեռ չեն կարողացել։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներԴեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1294/01/12940172_396:0:1600:903_1920x0_80_0_0_5d46c45ede171df0c1902069dfbf8e0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, զոհ, զինծառայող, գագիկ բարսեղյան
գերմանիա, «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, զոհ, զինծառայող, գագիկ բարսեղյան
20–ամյա Գագիկը Գերմանիայից հատուկ եկել էր, որ ծառայի բանակում
16:51 20.01.2023 (Թարմացված է: 23:11 20.01.2023) Գագիկ Բարսեղյանը հաճախում էր ըմբշամարտի, բազմաթիվ հաջողությունների էր հասել, գրավել մրցանակային տեղեր։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Երեկ Գեղարքունիքի մարզում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած Գագիկ Բարսեղյանը 1 տարի առաջ հատուկ Հայաստան էր վերադարձել, որ մեկնի զինվորական ծառայության։ Ընտանիքը տարիներ առաջ Գերմանիա է տեղափոխվել մշտական բնակության։ Ուսուցիչները նրան դրանից հետո չեն հանդիպել։
«Վերադարձել էր Հայաստան, ապրում էր տատիկի տանը, ընկերներին ասել էր, որ եկել է բանակ գնալու համար։ Ցավում եմ, որ այլևս չտեսա նրան, նրա միշտ ժպտացող դեմքն անընդհատ աչքիս առաջ է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա դասղեկ Հերմինե Խոսրովյանը։
Մինչև Գերմանիա մեկնելը Գագիկը սովորում էր Գառնիի Ատոմի անվան համար 2 ավագ դպրոցում։ Հաճախում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, երազում էր ծրագրավորող դառնալ։
«Նա այնքան ոգևորվածությամբ էր գնում «Թումո», անգամ մի փոքր շուտ էի դասերից իրեն բաց թողնում, որ չուշանա պարապմունքներից»,– պատմում է նրա դասղեկը։
Գագիկը հաճախում էր նաև ըմբշամարտի, բազմաթիվ հաջողությունների էր հասել, գրավել էր մրցանակային տեղեր։
Նրան բոլորը սիրում էին` վստահեցնում են ուսուցիչները, իսկ ընտանիքը պարզապես օրինակելի էր ամբողջ գյուղում։ Գագիկն ավագն էր, ուներ իրենից փոքր քույր և եղբայր։
«Շատ բարեխիղճ, պարտաճանաչ, համեստ ու հավասարակշռված տղա էր»,– պատմում է նրա հայոց լեզվի ուսուցչուհի Նաիրա Խաչատրյանը։
Գագիկի ծնողները հիմա ապրում են Գերմանիայում։ Որդու մահվան բոթն արդեն իմացել են, բայց Հայաստան գալ դեռ չեն կարողացել։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երկուսի վիճակը ծանր է։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։