https://arm.sputniknews.ru/20230119/vortegh-chi-hamapataskhanum-hakahrdehajin-kanvonnerin-gnaceq-ev-pakeq-pashinjan-54023026.html
Որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակեք. Փաշինյան
Որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակեք. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` այսօր քաղաքացիական մեծ օբյեկտներ կան, որոնցում ևս հակահրդեհային կանոնները չեն պահպանվում։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T11:35+0400
2023-01-19T11:35+0400
2023-01-19T11:38+0400
վարչապետ
հրդեհ
զորամաս
զոհ
տուժածներ
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54021478_0:0:1280:720_1920x0_80_0_0_19df5c159693b210f58a08d08121ca7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Պետք է խիստ վերահսկողություն լինի հակահրդեհային կանոնների պահպանման նկատմամբ նաև քաղաքացիական օբյեկտներում։ Կառավարության նիստում այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դիմեց տեսչական մարմիններին` հանձնարարելով այս հարցում խիստ լինել։ՀՀ վարչապետը շեշտեց` կա՛մ ներդրողը պետք է համապատասխան ներդրումներ անի և հակահրդեհային կանոնները պահպանի, կա՛մ այդտեղ առևտուր անողները թող գնան և այլ տեղում աշխատեն, որտեղ կանոնները պատշաճ պահպանված են։Նա հանձնարարեց գործի անցնել հենց այսօրվանից։ Որքան էլ որոշումը դժվար լինի, նման օբյեկտները պետք է ուղղակի փակվեն։Հիշեցնենք` ՀՀ ՊՆ այսօր հայտնել է Գեղարքունիքի զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին։ Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54021478_224:0:1184:720_1920x0_80_0_0_39e31383476c00e4aee7951c9d89eb84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, հրդեհ, զորամաս, զոհ, տուժածներ, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն
վարչապետ, հրդեհ, զորամաս, զոհ, տուժածներ, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն
Որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակեք. Փաշինյան
11:35 19.01.2023 (Թարմացված է: 11:38 19.01.2023) ՀՀ վարչապետի խոսքով` այսօր քաղաքացիական մեծ օբյեկտներ կան, որոնցում ևս հակահրդեհային կանոնները չեն պահպանվում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Պետք է խիստ վերահսկողություն լինի հակահրդեհային կանոնների պահպանման նկատմամբ նաև քաղաքացիական օբյեկտներում։ Կառավարության նիստում այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դիմեց տեսչական մարմիններին` հանձնարարելով այս հարցում խիստ լինել։
«Քաղաքացիական մեծ օբյեկտներ ունենք, որոնք էդ պատճառներով չենք փակում, որ չստացվի` մի քանի հարյուր մարդու օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկում ենք։ Բայց ես հանձնարարում եմ` կոմպրոմիս պետք է չլինի. որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակեք»,– հանձնարարեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց` կա՛մ ներդրողը պետք է համապատասխան ներդրումներ անի և հակահրդեհային կանոնները պահպանի, կա՛մ այդտեղ առևտուր անողները թող գնան և այլ տեղում աշխատեն, որտեղ կանոնները պատշաճ պահպանված են։
Նա հանձնարարեց գործի անցնել հենց այսօրվանից։ Որքան էլ որոշումը դժվար լինի, նման օբյեկտները պետք է ուղղակի փակվեն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։