00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք չէ ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին. ՔՊ–ական պատգամավորը` Պապիկյանի հրաժարականի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Հովհաննիսյանը ԱԺ–ում
Արթուր Հովհաննիսյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2023
Արթուր Հովհաննիսյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխանական պատգամավորի խոսքով` քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության մասին հնարավոր է խոսել այն դեպքում, երբ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պարզվել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հրաժարականի վերաբերյալ հարցը հիմա տեղին չէ, քանի դեռ հանգամանքները պարզված չեն։ Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում ողբերգական դեպքի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի կացարանում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող է մահացել, նաև տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել 6 պարտադիր ժամկետային զինծառայող և 1 սպա։
ՔՊ–ական պատգամավորը նշեց` պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար։
«Բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազներ գտնել և ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության մասին հնարավոր է խոսել այն դեպքում, երբ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պարզվել։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
Լրահոս
0