https://arm.sputniknews.ru/20230119/otararekracinerin-iravunq-ktrvi-hhum-biznes-sksel-parzecvats-yntacakargvov-54027402.html
Օտարարեկրացիներին իրավունք կտրվի ՀՀ–ում բիզնես սկսել պարզեցված ընթացակարգով
Օտարարեկրացիներին իրավունք կտրվի ՀՀ–ում բիզնես սկսել պարզեցված ընթացակարգով
Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարության առաջարկած օրենսդրական նախագիծն այսօր արժանացել է կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T12:15+0400
2023-01-19T12:15+0400
2023-01-19T12:17+0400
աժ (ազգային ժողով)
բիզնես
օրենք
նախագիծ
օտարերկրացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/09/26040284_0:96:3299:1952_1920x0_80_0_0_e51c1b3d1b2738dcbf19215057337755.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանում կկարողանան բիզնեսի որոշ տեսակներով զբաղվել պարզեցված ընթացակարգով` առանց դրա համար լիցենզիա ստանալու։Այդ նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել «Լիցենզավորման մասին» օրենքում:Ռելոկանտների էֆեկտը. ՌԴ–ից ՀՀ փոխանցումները հունվար-օգոստոսին գրեթե կրկնակի ավելացել ենՕրենսդրական առաջարկի համաձայն` փոփոխություններն առնչվում են բիզնեսի այն տեսակներին, որոնք ՀՀ–ում գործունեության կոնկրետ վայր չեն ենթադրում։Դրանք են`1. Մասնավոր պահնորդական գործունեությունը2. Փոստային կապի գործունեությունը3. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը4. Տաքսի ծառայությունը5. Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակումը, փաստաթղթերի փորձաքննությունը6. Շինարարության իրականացումը7. Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը8. Ինժեներական հետազննումը9. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը։Հայաստանում առանց լիցենզավորման բիզնես սկսելու համար, սակայն, կազմակերպությունը կամ անհատը պետք է իր երկրում այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ ունենա։ՀՀ տնտեսության երկնիշ աճը առաջ են մղում ռելոկանտներն ու շիննախագծերըՆերկայացված օրենսդրական նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում արժանացել է գործադրի հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։Պարզեցված ընթացակարգն ուժի մեջ կմտնի ԱԺ–ի կողմից ընդունվելուց 6 ամիս անց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/09/26040284_284:0:3015:2048_1920x0_80_0_0_4eee3e6f94d35832182a24c1d0e63c31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), բիզնես, օրենք, նախագիծ, օտարերկրացի
աժ (ազգային ժողով), բիզնես, օրենք, նախագիծ, օտարերկրացի
Օտարարեկրացիներին իրավունք կտրվի ՀՀ–ում բիզնես սկսել պարզեցված ընթացակարգով
12:15 19.01.2023 (Թարմացված է: 12:17 19.01.2023) Էկոնոմիկայի նախարարության առաջարկած օրենսդրական նախագիծն այսօր արժանացել է կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանում կկարողանան բիզնեսի որոշ տեսակներով զբաղվել պարզեցված ընթացակարգով` առանց դրա համար լիցենզիա ստանալու։
Այդ նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել «Լիցենզավորման մասին» օրենքում:
Օրենսդրական առաջարկի համաձայն` փոփոխություններն առնչվում են բիզնեսի այն տեսակներին, որոնք ՀՀ–ում գործունեության կոնկրետ վայր չեն ենթադրում։
1. Մասնավոր պահնորդական գործունեությունը
2. Փոստային կապի գործունեությունը
3. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը
5. Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակումը, փաստաթղթերի փորձաքննությունը
6. Շինարարության իրականացումը
7. Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը
8. Ինժեներական հետազննումը
9. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը։
Հայաստանում առանց լիցենզավորման բիզնես սկսելու համար, սակայն, կազմակերպությունը կամ անհատը պետք է իր երկրում այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ ունենա։
Ներկայացված օրենսդրական նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում արժանացել է գործադրի հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Պարզեցված ընթացակարգն ուժի մեջ կմտնի ԱԺ–ի կողմից ընդունվելուց 6 ամիս անց։