https://arm.sputniknews.ru/20230119/hima-irani-khndiry-naev-ir-tarancik-karevvorutjan-nvazecman-pvordzerin-hakazdeln-e-misakjan-53996510.html
Հիմա Իրանի խնդիրը նաև իր տարանցիկ կարևորության նվազեցման փորձերին հակազդելն է. Միսակյան
Հիմա Իրանի խնդիրը նաև իր տարանցիկ կարևորության նվազեցման փորձերին հակազդելն է. Միսակյան
Sputnik Արմենիա
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԻՀՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի` Թուրքիա կատարած այցին, որի ընթացքում նա թուրք... 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T00:07+0400
2023-01-19T00:07+0400
2023-01-19T00:07+0400
ռադիո
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
պոդկաստ
գարիկ միսակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53996671_0:0:1130:636_1920x0_80_0_0_39aaf7452c0ae7190bec0b333dc152a7.jpg
Ներկա փուլում Իրանի խնդիրներից մեկն իր տարանցիկ կարևորության նվազեցման փորձերին հակազդելն է
Sputnik Արմենիա
Ներկա փուլում Իրանի խնդիրներից մեկն իր տարանցիկ կարևորության նվազեցման փորձերին հակազդելն է
Իրանի տարածքով տարանցման ուղիները շատ են, և հիմա դրանք շրջանցելու փորձ է արվում, հետևաբար ներկա փուլում Իրանի խնդիրներից մեկն իր տարանցիկ կարևորության նվազեցման փորձերին հակազդելն է, ինչն արվում է Թուրքիայի միջոցով, Արևմուտքի աջակցությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։Երեկ Անկարայում կայացած հանդիպման ընթացքում Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Մևլութ Չավուշօղլուն կարևոր խնդիրների համատեքստում քննարկել են նաև տարածաշրջանի հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցը։ Իրանում սրա տակ առաջին հերթին պատկերացնում են Նախիջևանի երկաթուղու վերագործարկումը։Իրանագետի դիտարկմամբ` սա մի թեմա է, որն Իրանին հնարավորություն է տալիս նաև քաղաքական ներգրավվածություն ապահովել Հարավային Կովկասում և աշխատել իրեն ձեռնտու բոլոր ծրագրերի իրագործման ուղղությամբ` աչքի տակ ունենալով նաև Նախիջևանի երկաթուղու շահագործման հեռանկարը։ Ըստ նրա` «3+3» ձևաչափն այդ առումով բավականին հարմար հարթակ է հարևան երկրի համար։«Իրանն ամեն կերպ ձգտում է ներգրավվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին` առաջ քաշելով ինչպես «3+3» ձևաչափը, այնպես էլ եռակողմ համագործակցության տարբերակը, առավել ևս, որ վերջին շրջանում շատ է խոսվում Իրան–Թուրքիա–Ադրբեջան ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու մասին։ Իրանական տիրույթում ակտիվորեն քննարկվում է նաև Իրան–Հայաստան–Ռուսաստան առանցք ստեղծելու հարցը»,– ասաց մեր զրուցակիցը։Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի էներգետիկ ծրագրերիցՄիսակյանի կարծիքով` տարածաշրջանային գործընթացներում ակտիվ ներգրավվածությունն Իրանին թույլ կտա հաջողությամբ զսպել իր հիմնական մրցակցի` Թուրքիայի նկրտումները, որն արդեն իսկ Ադրբեջանի միջոցով զգալիորեն ներգրավված է ռազմական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում։ Իսկ դա Իրանի համար միանգամայն անհանգստացնող հանգամանք է` հաշվի առնելով, թե ինչ ծավալապաշտական ծրագրեր է հետապնդում Թուրքիան։Իրանը միջազգային սահմանների որևէ փոփոխություն չի ընդունի. խորհրդարանի խոսնակ
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53996671_75:0:1080:754_1920x0_80_0_0_fe834eb2e17663013a9e2bfb99161fe7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, պոդկաստ, գարիկ միսակյան, аудио
իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, պոդկաստ, գարիկ միսակյան, аудио
Հիմա Իրանի խնդիրը նաև իր տարանցիկ կարևորության նվազեցման փորձերին հակազդելն է. Միսակյան
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԻՀՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի` Թուրքիա կատարած այցին, որի ընթացքում նա թուրք գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման հարցը։
Իրանի տարածքով տարանցման ուղիները շատ են, և հիմա դրանք շրջանցելու փորձ է արվում, հետևաբար ներկա փուլում Իրանի խնդիրներից մեկն իր տարանցիկ կարևորության նվազեցման փորձերին հակազդելն է, ինչն արվում է Թուրքիայի միջոցով, Արևմուտքի աջակցությամբ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։
Երեկ Անկարայում կայացած հանդիպման ընթացքում Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Մևլութ Չավուշօղլուն կարևոր խնդիրների համատեքստում քննարկել են նաև տարածաշրջանի հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցը։ Իրանում սրա տակ առաջին հերթին պատկերացնում են Նախիջևանի երկաթուղու վերագործարկումը։
«Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի իրագործման կասեցումը մտնում է Իրանի ռազմավարական ծրագրերի մեջ, մինչև որ կանցկացվի այլընտրանքային հաղորդակցման մեկ այլ ուղի։ Այդ առումով նույն Նախիջևանի երկաթուղին նույնպես կարող է ունենալ կարևոր նշանակություն, քանի որ կապում է հարավկովկասյան երկրներին, Իրանին և Թուրքիային։ Պաշտոնական Թեհրանի կողմից, որպես կայուն այլընտրանք, դիտարկվում է նաև Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս–հարավ մայրուղին։ Իրանը հաղորդակցական ուղիներ ունի նաև Ադրբեջանի հետ, հետևաբար քննարկման առարկա են դառնում հարևան երկրի տարանցիկ կարևորությունը մեծացնող բոլոր տարբերակները»,– նշեց Միսակյանը։
Իրանագետի դիտարկմամբ` սա մի թեմա է, որն Իրանին հնարավորություն է տալիս նաև քաղաքական ներգրավվածություն ապահովել Հարավային Կովկասում և աշխատել իրեն ձեռնտու բոլոր ծրագրերի իրագործման ուղղությամբ` աչքի տակ ունենալով նաև Նախիջևանի երկաթուղու շահագործման հեռանկարը։ Ըստ նրա` «3+3» ձևաչափն այդ առումով բավականին հարմար հարթակ է հարևան երկրի համար։
«Իրանն ամեն կերպ ձգտում է ներգրավվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին` առաջ քաշելով ինչպես «3+3» ձևաչափը, այնպես էլ եռակողմ համագործակցության տարբերակը, առավել ևս, որ վերջին շրջանում շատ է խոսվում Իրան–Թուրքիա–Ադրբեջան ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու մասին։ Իրանական տիրույթում ակտիվորեն քննարկվում է նաև Իրան–Հայաստան–Ռուսաստան առանցք ստեղծելու հարցը»,– ասաց մեր զրուցակիցը։
Միսակյանի կարծիքով` տարածաշրջանային գործընթացներում ակտիվ ներգրավվածությունն Իրանին թույլ կտա հաջողությամբ զսպել իր հիմնական մրցակցի` Թուրքիայի նկրտումները, որն արդեն իսկ Ադրբեջանի միջոցով զգալիորեն ներգրավված է ռազմական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում։ Իսկ դա Իրանի համար միանգամայն անհանգստացնող հանգամանք է` հաշվի առնելով, թե ինչ ծավալապաշտական ծրագրեր է հետապնդում Թուրքիան։