https://arm.sputniknews.ru/20230119/hh-akh-qartughary-makrvoni-khvorhrdakani-het-qnnarkel-e-lghum-steghtsvats-iravitshaky-54064312.html
ՀՀ ԱԽ քարտուղարը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԽ քարտուղարը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանը կարևորել է իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված միջազգային ջանքերի գործադրման հարցը։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T20:27+0400
2023-01-19T20:27+0400
2023-01-19T20:28+0400
հայաստան
արմեն գրիգորյան
ֆրանսիա
էմանուել մակրոն
խորհրդական
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643580_0:79:1600:979_1920x0_80_0_0_e0bb06625d8d95609be6c34a55430db8.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ և ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ֆրանսիա
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643580_0:0:1420:1065_1920x0_80_0_0_419d03cf7a0034647944394dcfe77739.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, ֆրանսիա, էմանուել մակրոն, խորհրդական, լաչինի միջանցք
հայաստան, արմեն գրիգորյան, ֆրանսիա, էմանուել մակրոն, խորհրդական, լաչինի միջանցք
ՀՀ ԱԽ քարտուղարը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակը
20:27 19.01.2023 (Թարմացված է: 20:28 19.01.2023) Արմեն Գրիգորյանը կարևորել է իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված միջազգային ջանքերի գործադրման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ և ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է
ԱԽ մամուլի ծառայությունը։
«ԱԽ քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը
վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։