https://arm.sputniknews.ru/20230119/hajastanum-kveracven-ertevekutjan-vorvosh-nshanner-mi-qanisn-el-kavelanan-54028331.html
Հայաստանում կվերացվեն երթևեկության որոշ նշաններ, մի քանիսն էլ կավելանան
Հայաստանում կվերացվեն երթևեկության որոշ նշաններ, մի քանիսն էլ կավելանան
Sputnik Արմենիա
Հայաստանում ընդունված երթևեկության նշանները կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ կանոնակարգերին։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T12:25+0400
2023-01-19T12:25+0400
2023-01-19T12:26+0400
ճանապարհ
երթևեկություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43381794_0:97:1601:997_1920x0_80_0_0_e61b7006d76ae6aff0554842ad952023.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի ճանապարհային դեպարտամենտի ներկայացրած որոշման նախագծով Հայաստանի ճանապարհային երթևեկության նշանները կհամապատասխանեցնվեն ԵԱՏՄ «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգով սահմանված ստանդարտներին։Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։Դրանով առաջիկայում նախատեսվում է անկյունագծային հետիոտնային երթևեկություն ունեցող խաչմերուկներում կիրառել 2 նոր նշաններ, որոնք Հայաստանում նախկինում չեն եղել։Բացի այդ, անկյունագծային հետիոտնային երթևեկության վայրում հետիոտնային անցումը կգծանշվի նոր ձևով։Մեկ այլ կետով առաջարկվում է համապատասխան տեղերում տեղադրել «Էլեկտրոմոբիլների լիցքավորում» նշաններ:Նոր նշաններ տեղադրելուն զուգահեռ առաջարկվում է ՀՀ ճանապարհային երթևեկության նշանների շարքից հանել «սպասարկման» խմբի 34 այնպիսի նշաններ, որոնք մեր երկրում գրեթե չեն կիրառվում։ Դրանք են. «Թանգարան», «Օդանավակայան», «Խարույկ», «Խաղահրապարակ», «Նետաձգություն», «Քարանձավախուզում», «Մագլցում» , «Ժայռամագլցում», «Աստղադիտում», «Ձիավարություն», «Դահուկավազքի արահետ», «Լեռնադահուկային արահետ», «Չմշկավազք», «Սլայդինգ», «Սնոբորդինդ», «Ձյունագնաց», «Արջերի դիտում», «Թռչնադիտում», «Եղնիկների դիտակետ», «Բույսերի (ծաղիկների) դիտում», «Կիրճի մուտք», «Դիտակետ», «Ջրասուզում, «Ձկնորսություն», «Կայակինգ», «Ջրային դահուկ», «Հեծանվանավակ», «Մոտորանավակ», «Ռաֆթինգ», «Լողալու թույլատրելի ափ», «Վինդսրֆինգ», «Գիշերակացի ծածկ», «Բացօթյա սնվելու վայր» և «Բացօթյա սնվելու վայրի շվաքարան» նշանները։Ընդունված նոր կարգավորումների արդյունքում, դրա հեղինակների համոզմամբ, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։Նոր նշանները ՀՀ ճանապարհներին կհայտնվեն 10 օր հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43381794_0:0:1421:1066_1920x0_80_0_0_9904710fe824b15d8db333b5f2bb89f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, երթևեկություն, հայաստան
ճանապարհ, երթևեկություն, հայաստան
Հայաստանում կվերացվեն երթևեկության որոշ նշաններ, մի քանիսն էլ կավելանան
12:25 19.01.2023 (Թարմացված է: 12:26 19.01.2023) Հայաստանում ընդունված երթևեկության նշանները կհամապատասխանեցվեն ԵԱՏՄ կանոնակարգերին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի ճանապարհային դեպարտամենտի ներկայացրած որոշման նախագծով Հայաստանի ճանապարհային երթևեկության նշանները կհամապատասխանեցնվեն ԵԱՏՄ «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգով սահմանված ստանդարտներին։
Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
Դրանով առաջիկայում նախատեսվում է անկյունագծային հետիոտնային երթևեկություն ունեցող խաչմերուկներում կիրառել 2 նոր նշաններ, որոնք Հայաստանում նախկինում չեն եղել։
Բացի այդ, անկյունագծային հետիոտնային երթևեկության վայրում հետիոտնային անցումը կգծանշվի նոր ձևով։
Մեկ այլ կետով առաջարկվում է համապատասխան տեղերում տեղադրել «Էլեկտրոմոբիլների լիցքավորում» նշաններ:
Նոր նշաններ տեղադրելուն զուգահեռ առաջարկվում է ՀՀ ճանապարհային երթևեկության նշանների շարքից հանել «սպասարկման» խմբի 34 այնպիսի նշաններ, որոնք մեր երկրում գրեթե չեն կիրառվում։ Դրանք են. «Թանգարան», «Օդանավակայան», «Խարույկ», «Խաղահրապարակ», «Նետաձգություն», «Քարանձավախուզում», «Մագլցում» , «Ժայռամագլցում», «Աստղադիտում», «Ձիավարություն», «Դահուկավազքի արահետ», «Լեռնադահուկային արահետ», «Չմշկավազք», «Սլայդինգ», «Սնոբորդինդ», «Ձյունագնաց», «Արջերի դիտում», «Թռչնադիտում», «Եղնիկների դիտակետ», «Բույսերի (ծաղիկների) դիտում», «Կիրճի մուտք», «Դիտակետ», «Ջրասուզում, «Ձկնորսություն», «Կայակինգ», «Ջրային դահուկ», «Հեծանվանավակ», «Մոտորանավակ», «Ռաֆթինգ», «Լողալու թույլատրելի ափ», «Վինդսրֆինգ», «Գիշերակացի ծածկ», «Բացօթյա սնվելու վայր» և «Բացօթյա սնվելու վայրի շվաքարան» նշանները։
Ընդունված նոր կարգավորումների արդյունքում, դրա հեղինակների համոզմամբ, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։
Նոր նշանները ՀՀ ճանապարհներին կհայտնվեն 10 օր հետո։