https://arm.sputniknews.ru/20230119/garegin-bn-ir-cavakcutjunn-e-hajtnel-hrdehi-hetevanqvov-zvohvats-zinvvorneri-yntaniqnerin-54041360.html
Գարեգին Բ–ն իր ցավակցությունն է հայտնել հրդեհի հետևանքով զոհված զինվորների ընտանիքներին
Գարեգին Բ–ն իր ցավակցությունն է հայտնել հրդեհի հետևանքով զոհված զինվորների ընտանիքներին
Sputnik Արմենիա
Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինծառայողներին։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T13:42+0400
2023-01-19T13:42+0400
2023-01-19T13:43+0400
հրդեհ
զոհ
զինվոր
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ցավակցություն
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48672391_0:90:1601:990_1920x0_80_0_0_cc057c42a8c45012c1f1255cb0b30dbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր ցավակցական խոսքն է հղել այսօր զոհված զինծառայողների ընտանիքներին։«Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում սուրբ հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Աստված, որ բարեգութ տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների»,–ասված է Գարեգին Բ–ի ուղերձում։Նա շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինծառայողներին։Միաժամանակ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը նույնպես իր ցավակցությունն է հայտնել, տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48672391_24:0:1447:1067_1920x0_80_0_0_658e174cfe9db8d3919d745ad5188e9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, զոհ, զինվոր, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ցավակցություն, դեսպանատուն
հրդեհ, զոհ, զինվոր, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ցավակցություն, դեսպանատուն
Գարեգին Բ–ն իր ցավակցությունն է հայտնել հրդեհի հետևանքով զոհված զինվորների ընտանիքներին
13:42 19.01.2023 (Թարմացված է: 13:43 19.01.2023) Կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինծառայողներին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր ցավակցական խոսքն է հղել այսօր զոհված զինծառայողների ընտանիքներին։
«Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում սուրբ հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Աստված, որ բարեգութ տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների»,–ասված է
Գարեգին Բ–ի ուղերձում։Նա շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինծառայողներին։
Միաժամանակ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը նույնպես իր ցավակցությունն է հայտնել, տեղեկանում ենք
դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային
զինծառայողներ են։