00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախ-Ադրբեջան անմիջական բանակցություններ. կստացվի՞ արդյոք

© Photo : European Union ©Philippe Samyn and Partners architects and engineers - lead and design Partner Studio Valle Progettazioni architects Buro Happold engineers ©Colour compositions by Georges MeurantԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (6 ապրիլի, 2022թ). Բրյուսել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (6 ապրիլի, 2022թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (6 ապրիլի, 2022թ). Բրյուսել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Զարմանալի բան է կատարվում՝ այն մարդիկ, որոնք շարունակ կոչ են անում հրաժարվել պատրանքներից և իրատեսորեն գնահատել Արցախի հարցում ստեղծված իրադրությունը, այնպիսի ելք են առաջարկում, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատ դժվար է իրատեսական անվանել։
Այդ առաջարկը բոլորիս հայտնի է, քանզի բազմիցս է հնչել ամենատարբեր մակարդակներով՝ Արցախը պետք է անմիջականորեն բանակցի Ադրբեջանի հետ։ Հանուն ճշմարտության փաստենք, որ վերջերս իրոք որոշ շփումներ են եղել արցախյան և ադրբեջանական կողմերի միջև, բայց Բաքվի սկզբունքային դիրքորոշումը դույզն անգամ չի փոխվել. «Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և բանակցելն անիմաստ է, մանավանդ Ստեփանակերտի հետ»։
Արցախ-Ադրբեջան անմիջական բանակցություններ. կստացվի՞ արդյոք
Այսինքն` նախապես իմանալով այս մերժման մասին` մենք, միևնույն է, արցախցիներին շատ հանգիստ ասում ենք. «Գնացե՛ք, խոսե՛ք»։ ​Գիտե՞ք` ինչին է նման։ Արցախի և Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքին՝ բա ինչո՞ւ ժամանակին այլընտրանքային ճանապարհ չստեղծեցիք, որ հիմա այս օրն ենք ընկել։ Հարցնում ես՝ ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը, որտեղո՞վ պիտի անցներ։ Ի պատասխան լսում ես՝ էդ էլ մե՞նք պիտի մտածենք, բա էլ ղեկավարությա՞ն գործը որն է… Ընկնում ես կասկածների գիրկը՝ միգուցե Արցախը Իրանի՞ն կապող ճանապարհի մասին է խոսքը, բայց ախր, հիմա դա էլ չէր աշխատի, քանզի Ղարաբաղն այլևս ընդհանուր սահման չունի Իրանի հետ։

Այսինքն` նույն ի սկզբանե անիրական խորհուրդը։ Գնացե՛ք, բանակցե՛ք չգիտեմ, թե ում հետ, երկրորդ ճանապարհը պիտի ունենայինք չգիտեմ, թե որտեղ։ ​Մինչդեռ փաստն այն է, որ ղարաբաղցիները միշտ էլ պատրաստակամություն են հայտնել բանակցելու ադրբեջանցիների հետ։

Դեռ 20 տարի առաջ Արցախի այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափով` ինչպես Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մասնակցությամբ, այնպես էլ առանց նրանց»։ Իսկ անցած տարվա աշնանը Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարել է՝ մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ։ ​
Տրամաբանական հարց է ծագում՝ եթե արցախցիները պատրաստ են անմիջական բանակցություններին, իսկ ադրբեջանցիները՝ ոչ, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն հորդորում միջազգային հանրությանը և առանձին պետությունների ղեկավարներին ճնշում բանեցնել Բաքվի նկատմամբ կամ նույնիսկ որպես միջնորդ հանդես գալ և նպաստել կողմերի միջև շփումներին։ Չէ՞ որ Եվրոպայում նրանք դա անում են։
Ինչպես գրավել Հայաստանը խաղաղ ճանապարհով. փախստականների վերադարձի ծրագիրը
Ահավասի′կ։ Երբ Սերբիայի և Կոսովոյի միջև հակամարտություն սկսվեց ավտոմեքենաների համարանիշների պատճառով, այնտեղ անմիջապես գործուղվեցին Միացյալ Նահանգների և Եվրամիության պատվիրակությունները, որոնք Միտրովիցե քաղաքում հանդիպեցին Կոսովոյի սերբերի հետ, հետո էլ Բելգրադում բանակցություններ վարեցին Սերբիայի ղեկավարների հետ։
Ամենահետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիները արցախցիների հետ բանակցություններից հրաժարվելու բոլորովին նոր պատրվակ են գտել։ Ահա թե ինչ է հայտարարել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ռովշան Սադիղբեյլին. «Ադրբեջանը շփումներ չի ունենա կասկածելի անձանց հետ՝ ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, որն Ադրբեջանի Ղարաբաղյան շրջան է ուղարկվել, որպեսզի խաթարի խաղաղաշինության փխրուն գործընթացը»։ Ուզում ես հարց տալ ադրբեջանցի պաշտոնյային՝ ախր Ռուբեն Վարդանյանը պետնախարար է, կարելի է ասել՝ վարչապետ, էդ ե՞րբ եք տեսել, որ վարչապետները մասնակցեն ղարաբաղյան բանակցություններին։ Դա միշտ արել են արտգործնախարարները և նախագահները։ Դրա համար էլ Ալիևի անունը Հայաստանում բոլորին է հայտնի, բայց խիստ կասկածում եմ, որ նույնիսկ քաղաքականությամբ հետաքրքրվող հայաստանցիների մեծամասնությունը գիտի, թե ով է Ադրբեջանի վարչապետը։
DigiTech ցուցահանդեսում - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Հայկական բայրաքթարներ դժվար արտադրենք, բայց քաղաքացիական դրոններ օգտագործել հո կարող ենք
Իհարկե, տեսականորեն Երևանը Ստեփանակերտին ամենաճիշտ ուղին է ցույց տալիս, քանզի պատմությունն է ապացուցել, որ ցանկացած հարց լուծվում է ամենաշահագրգիռ կողմերի անմիջական շփումների միջոցով։ Հիշենք, որ ուղիղ 30 տարի առաջ՝ 1993 թվականին, Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի և Պաղեստինի ազատագրության կազմակերպության առաջնորդ Յասեր Արաֆաթի ձեռքսեղմումը վերջ դրեց փոխադարձ անհանդուրժողականությանը, քանզի մինչ այդ իսրայելցիները այդ կազմակերպությունը ահաբեկչական էին անվանում, իսկ պաղեստինցիները շարունակ պնդում էին, որ Իսրայել պետությունն ընդհանրապես գոյության իրավունք չունի։ Այսինքն, հենց անմիջական շփումները դրեցին համակեցության հիմքը։ Այնպես որ, անմիջական բանակցությունները, իհարկե, միշտ ողջունելի են, միայն թե միշտ պետք է հիշել Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդու խոսքը. «Երբեք չի կարելի բանակցություններ վարել վախի զգացումից դրդված»։
Լրահոս
0