00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զվարճա՞նք, թե՞ հմտություններ. ի՞նչ կտա դպրոցականին պարտադիր մարզառազմական ճամբարը

© Sputnik / Aram NersesyanՌազմամարզական ճամբարի մասնակից
Ռազմամարզական ճամբարի մասնակից - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Ռազմամարզական ճամբարի մասնակից. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արդեն երկու տարի է, ինչ Տավուշի մարզի դպրոցականների համար ռազմամարզական ճամբար է կազմակերպվում։ Մասնագետները կարծում են, որ նման միջոցառումների անհրաժեշտություն կա, եթե...
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո ակտիվացել են քաղաքացիական բնակչության շրջանում ռազմական պատրաստության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին քննարկումները ։
Շատ երիտասարդներ կամավոր մեկնել են ռազմավարժական հավաքների, իսկ Տավուշի մարզի դպրոցների 11-րդ դասարանի աշակերտների համար 2021 թվականից ռազմամարզական ճամբար է կազմակերպվում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է ճամբարը պարտադիր դարձնել բոլոր դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար։
Արդեն մի քանի օր է՝ հարցը բուռն քննարկման թեմա է դարձել հասարակության շրջանում, քանի որ շատերը չեն պատկերացնում, թե որքանով է արդյունավետ այդ ճամբարների կազմակերպումը, և արդյոք դրանք նպաստելու են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գործնական հմտությունների ամրապնդմանը։
Տավուշի ճամբարի տնօրեն Արկադի Պետրոսյանը վստահեցնում է, որ ճամբարն արդյունավետ է, իսկ ավագ դպրոցի աշակերտները ոչ միայն ռազմական հմտություններ են յուրացնում, այլև սովորում են միջանձնային հարաբերություններ կառուցել:
© Sputnik / Aram NersesyanՌազմամարզական ճամբարի մասնակիցներ
11-классники готовятся к военной жизни в военно-тренировочном лагере по пилотной программе МОНКС - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
Ռազմամարզական ճամբարի մասնակիցներ
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ընդգծեց, որ հատկապես աղջիկներն են հաճույքով պատրաստություն անցնում ճամբարում և ավելի շատ հետաքրքրություն ցուցաբերում հրաձգության և ֆիզիկական պատրաստության պարապմունքների նկատմամբ, քան տղաները: Պետրոսյանի կարծիքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանամերձ Տավուշի գրեթե բոլոր տղաներն առանց այդ էլ տիրապետում են հրաձգության հմտություններին։

«Մեզ մոտ ամեն ինչ հստակ ժամանակացույցով է՝ դասեր, ֆիզպատրաստություն, առաջին անհետաձգելի օգնություն, զենքի հետ վարվեցողություն և այլն: Ուսումնառության ողջ ընթացքում երեխաներն անընդհատ կրկնում են անցած նյութը և բնականաբար կատարելագործում ստացած հմտությունները», - ասաց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է դպրոցներում ՆԶՊ-ի դասավանդմանը, ապա մասնագետը կարևոր է համարում այդ առարկայի մակարդակի բարձրացումը։ Բացի այդ, նրա կարծիքով, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցների տեխնիկական հագեցվածությանը։
Պետրոսյանը նշեց, որ նախորդ տարիներին ճամբարում դասավանդում էին ռազմամարզական հատուկ վարժարանի մասնագետները կոնկրետ ծրագրի հիման վրա և հաստատված չափանիշներին համապատասխան։ Միևնույն ժամանակ նա ոչ մի վատ բան չի տեսնում, որ դպրոցներում և ճամբարում դասերն անցկացնեն նաև ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Պաշտպանեցին մեր տունը, հիմա իրենցը կունենան․ Զինվորի տան 8 տղաների համար թաղամաս կկառուցվի
«Եթե դպրոցներում ՆԶՊ-ի դասավանդման մակարդակը բարձրացվի, ապա ավագ դպրոցի աշակերտները բանակ կգնան որպես արդեն պատրաստի զինվորներ։ Մեր նպատակն է, որ ադապտացիան արագ անցնի, ծառայության ընթացքում որևէ խնդիր չառաջանա»,- ասաց տնօրենը։
Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն իր հերթին կարծում է, որ ճամբարի արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել միայն ապագայում, սակայն արդեն այս փուլում շատերը դժգոհում են, որ հավաքի ժամանակ դպրոցականները ոչ այնքան սովորում են, որքան զվարճանում:
Այդուհանդերձ, նա ողջունում է ճամբարների անցկացումը և գործնական պարապմունքների ներառումը կրթական ծրագրերում։ Այս համատեքստում փորձագետը կարևորում է ռազմահայրենասիրական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպիսին է, օրինակ, «Ողջ մնալու արվեստը»։

«Նրանց հրահանգիչները հավաքներ անցկացնելու և մարտական պատրաստականության բարձրացման մեծ փորձ ունեն, այդ կապիտալը պետք է օգտագործել, եթե իհարկե հավաքի նպատակն ընդամենը բուռն գործունեության իմիտացիա անելը չէ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Նշենք, որ ռազմամարզական ճամբարները 2023-2024 ուսումնական տարվանից պարտադիր կլինեն բոլոր հայկական դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար։ Դպրոցականների հավաքներ կազմակերպելու նպատակը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գիտելիքների և գործնական հմտությունների ամրապնդումն է:
Հայաստանում ուսուցչի 258 թափուր հաստիք կա. ինչպե՞ս են ուզում լրացնել այդ տեղերը
Լրահոս
0