https://arm.sputniknews.ru/20230118/turqian-aragacvats-kerpvov-entakarucvatsqner-e-patrastum-gazajin-hangujci-hamar-53957818.html
Թուրքիան արագացված կերպով ենթակառուցվածքներ է պատրաստում «գազային հանգույցի» համար
Թուրքիան արագացված կերպով ենթակառուցվածքներ է պատրաստում «գազային հանգույցի» համար
Sputnik Արմենիա
ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները հանձնարարել էին մանրամասն մշակել նման հանգույցի ստեղծման հարցը, որի միջոցով, մասնավորապես, կարելի է տեղափոխել գազի... 18.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-18T09:28+0400
2023-01-18T09:28+0400
2023-01-18T09:34+0400
թուրքիա
գազ
գազատար
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2132/73/21327302_0:0:1350:759_1920x0_80_0_0_1adb851c8bad9bf04d0bf038a6824eba.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Թուրքիան արագացված կարգով ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում, որոնք անհրաժեշտ են երկիրը միջազգային «գազային հանգույցի» վերածելու համար, հաղորդում է Anadolu գործակալությունը:Հաղորդվում է, որ լողացող ռեգազիֆիկացիոն կայանքն անցել է Սուեզի ջրանցքով և այս պահին գտնվում է Եգիպտոսի ջրերում։«Նավը, որը նախատեսված է 180 հազար խորանարդ մետր հեղուկացված բնական գազ պահելու համար, օրական 28 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարելու հզորություն ունի։ Լողացող կայանքի լայնությունը 48 մետր է, երկարությունը`294 մետր, բարձրությունը`63 մետր»,-մանրամասնում է գործակալությունը։Իրանից Թուրքիա հասնող գազատարի աշխատանքը դադարեցվել էՌԴ-ի և Թուրքիայի նախագահները ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն մշակել նման հանգույցի ստեղծման հարցը, որի միջոցով, մասնավորապես, կարելի է տեղափոխել գազի մատակարարումները վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակի ստեղծման, այլև ենթակառուցվածքների զարգացման և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին է, հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2132/73/21327302_0:0:1200:900_1920x0_80_0_0_c8ef58d62a7acb64c7418688b05579d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, գազ, գազատար, ռուսաստան
թուրքիա, գազ, գազատար, ռուսաստան
Թուրքիան արագացված կերպով ենթակառուցվածքներ է պատրաստում «գազային հանգույցի» համար
09:28 18.01.2023 (Թարմացված է: 09:34 18.01.2023) ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները հանձնարարել էին մանրամասն մշակել նման հանգույցի ստեղծման հարցը, որի միջոցով, մասնավորապես, կարելի է տեղափոխել գազի մատակարարումները վնասված «Հյուսիսային հոսքերից»։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Թուրքիան արագացված կարգով ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում, որոնք անհրաժեշտ են երկիրը միջազգային «գազային հանգույցի» վերածելու համար, հաղորդում է
Anadolu գործակալությունը:
«Թուրքիայի թվով երրորդ լողացող ռեգազիֆիկացիոն կայանքը մտել է Միջերկրական ծով։ Լողացող կայանքը կգործարկվի BOTAŞ ընկերության հեղուկացված բնական գազի տերմինալում` Էգեյան ծովի Սարոս ծոցում, Թուրքիայի եվրոպական ափերի մոտ»,-հայտնում է գործակալությունը:
Հաղորդվում է, որ լողացող ռեգազիֆիկացիոն կայանքն անցել է Սուեզի ջրանցքով և այս պահին գտնվում է Եգիպտոսի ջրերում։
«Նավը, որը նախատեսված է 180 հազար խորանարդ մետր հեղուկացված բնական գազ պահելու համար, օրական 28 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարելու հզորություն ունի։ Լողացող կայանքի լայնությունը 48 մետր է, երկարությունը`294 մետր, բարձրությունը`63 մետր»,-մանրամասնում է գործակալությունը։
ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն մշակել նման հանգույցի ստեղծման հարցը, որի միջոցով, մասնավորապես, կարելի է տեղափոխել գազի մատակարարումները վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակի ստեղծման, այլև ենթակառուցվածքների զարգացման և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին է, հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: