https://arm.sputniknews.ru/20230118/stvokhvolmum-hzvor-pajtjun-e-vorvotacel-53965277.html
Ստոկհոլմում հզոր պայթյուն է որոտացել
Ստոկհոլմում հզոր պայթյուն է որոտացել
Sputnik Արմենիա
Նոր պայթյունն ավելի հզոր է եղել, քան վերջերս Ստոկհոլմում գրանցված մյուս պայթյունները։ 18.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-18T12:23+0400
2023-01-18T12:23+0400
2023-01-18T12:39+0400
շվեդիա
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53963817_2:0:679:381_1920x0_80_0_0_c0435144fc653cc0ff0c3cc3dff7b955.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ստոկհոլմի հյուսիս-արևմուտքում գտնվող Կիստա շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է շվեդական ռադիոն:Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործարկվել է տեղական ժամանակով 4:27-ին (Երևանի ժամանակով` 7:27-ին) գրասենյակային շենքերից մեկի մոտ: Շինությունը, որտեղ գտնվում են մի քանի ընկերությունների գրասենյակներ, լուրջ վնասներ է կրել։ Ավերվել է մուտքը, վնասվել են առաջին և երկրորդ հարկերը։ Քանի որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը, ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետները, հերթապահում են ոստիկաններն ու շտապօգնության մեքենաները։Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչ կապ ունի այս պայթյունը Շվեդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպերի հետ։«Մեր տեխնիկները ժամանել են դեպքի վայր, որպեսզի պարզեն, թե ինչ կապ կա այդ պայթուցիկ սարքի և ավելի վաղ հայտնաբերվածների միջև»,– հայտարարել է իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ուլա Էսթերլինգը:Նրա խոսքով՝ նոր պայթյունն ավելի հզոր է եղել, քան վերջերս Ստոկհոլմում գրանցված մյուս պայթյունները։Կիևի մարզի Բրովարի քաղաքի մանկապարտեզի վրա ուղղաթիռ է ընկել. կա 16 զոհԵրեկ Ստոկհոլմի կենտրոնում՝ Սյոդերմալմ շրջանում գտնվող ռեստորաններից մեկի մոտ, պայթյուն է որոտացել, որի հետևանքով ամբողջությամբ ավերել է շինություններից մեկի մուտքը: Դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին քաղաքում մի քանի պայթյուն է գրանցվել բնակելի շենքերի մոտ։ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպերը։Զովունիի գազաբալոնի տեղադրման կետում պայթյունի հետևանքով 3 անձ է հոսպիտալացվել
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53963817_86:0:594:381_1920x0_80_0_0_9b588a469cd06237d175041d09047104.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շվեդիա, պայթյուն
Ստոկհոլմում հզոր պայթյուն է որոտացել
12:23 18.01.2023 (Թարմացված է: 12:39 18.01.2023) Նոր պայթյունն ավելի հզոր է եղել, քան վերջերս Ստոկհոլմում գրանցված մյուս պայթյունները։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ստոկհոլմի հյուսիս-արևմուտքում գտնվող Կիստա շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է շվեդական ռադիոն:
Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործարկվել է տեղական ժամանակով 4:27-ին (Երևանի ժամանակով` 7:27-ին) գրասենյակային շենքերից մեկի մոտ: Շինությունը, որտեղ գտնվում են մի քանի ընկերությունների գրասենյակներ, լուրջ վնասներ է կրել։ Ավերվել է մուտքը, վնասվել են առաջին և երկրորդ հարկերը։ Քանի որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը, ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետները, հերթապահում են ոստիկաններն ու շտապօգնության մեքենաները։
Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչ կապ ունի այս պայթյունը Շվեդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպերի հետ։
«Մեր տեխնիկները ժամանել են դեպքի վայր, որպեսզի պարզեն, թե ինչ կապ կա այդ պայթուցիկ սարքի և ավելի վաղ հայտնաբերվածների միջև»,– հայտարարել է իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ուլա Էսթերլինգը:
Նրա խոսքով՝ նոր պայթյունն ավելի հզոր է եղել, քան վերջերս Ստոկհոլմում գրանցված մյուս պայթյունները։
Երեկ Ստոկհոլմի կենտրոնում՝ Սյոդերմալմ շրջանում գտնվող ռեստորաններից մեկի մոտ, պայթյուն է որոտացել, որի հետևանքով ամբողջությամբ ավերել է շինություններից մեկի մուտքը: Դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին քաղաքում մի քանի պայթյուն է գրանցվել բնակելի շենքերի մոտ։ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպերը։