Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի թեման քննարկել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչի հետ
16:49 18.01.2023 (Թարմացված է: 19:19 18.01.2023)
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը
![ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53987017_0:84:1600:984_1920x0_80_0_0_a40545a07e76bef9af4ec15c21b54fce.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը
Բաժանորդագրվել
Խավիեր Կոլոմինան հանդիպման ընթացքում նշել է, որ ՆԱՏՕ–ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Prime Minister of RAԽավիեր Կոլոմինա Պիրիսը և Նիկոլ Փաշինյանը
![Премьер-министр Никол Пашинян принял специального представителя генерального секретаря НАТО на Кавказе и в Центральной Азии Хавьера Коломину Пирис (18 января 2023). Еревaн Премьер-министр Никол Пашинян принял специального представителя генерального секретаря НАТО на Кавказе и в Центральной Азии Хавьера Коломину Пирис (18 января 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53986973_0:0:1600:1066_1920x0_80_0_0_9e5fe02f49bc90c823ad9cafd6de222b.jpg)
Խավիեր Կոլոմինա Պիրիսը և Նիկոլ Փաշինյանը
«Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլով հերթական անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարևորել միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։ Նա իր աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։