https://arm.sputniknews.ru/20230118/microsoft-n-teghekacrel-e-2023-tvakanin-10-hazar-ashkhatateghi-krtshatman-masin-54007980.html
Microsoft-ը տեղեկացրել է 2023 թվականին 10 հազար աշխատատեղի կրճատման մասին
Microsoft-ը տեղեկացրել է 2023 թվականին 10 հազար աշխատատեղի կրճատման մասին
Sputnik Արմենիա
Միևնույն ժամանակ ընկերությունը կշարունակի աշխատակիցներով համալրել ռազմավարական ուղղությունները։ 18.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-18T20:40+0400
2023-01-18T20:40+0400
2023-01-18T20:40+0400
microsoft
ամն
աշխատատեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/2146/64/21466491_0:151:3072:1879_1920x0_80_0_0_fcc633fa1da372c4df13b656e415b740.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ամերիկյան Microsoft ընկերությունը ԱՄՆ իշխանությանը տեղեկացրել է, որ մինչև 2023 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակը մտադիր է 10 հազար աշխատատեղ կրճատել։ Համապատասխան փաստաթուղթ է ներկայացվել ԱՄՆ բորսայի և արժեթղթերի հանձնաժողով (SEC)։Նշվում է, որ փոփոխություններն անհրաժեշտ են` աշխարհի տարբեր մասերում առկա ռեցեսիայի կամ դրա ակնկալման պայմաններում Microsoft–ն ավելի ուժեղ և մրցունակ դարձնելու համար։Ընկերությունը հայտնել է նաև, որ անկախ կրճատումներից, Microsoft–ը կշարունակի աշխատակիցներով համալրել առանցքային ռազմավարական ուղղությունները։Ամերիկյան Microsoft Corp ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի և Փոլ Ալենի կողմից։ Ընկերությունը մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման վրա, մասնավորապես Microsoft–ն է ստեղծել Windows օպերացիոն համակարգը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2146/64/21466491_222:0:2953:2048_1920x0_80_0_0_7b52b72e2a6809a510cda459d7e8c486.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
microsoft, ամն, աշխատատեղ
microsoft, ամն, աշխատատեղ
Microsoft-ը տեղեկացրել է 2023 թվականին 10 հազար աշխատատեղի կրճատման մասին
Միևնույն ժամանակ ընկերությունը կշարունակի աշխատակիցներով համալրել ռազմավարական ուղղությունները։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ամերիկյան Microsoft ընկերությունը ԱՄՆ իշխանությանը տեղեկացրել է, որ մինչև 2023 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակը մտադիր է 10 հազար աշխատատեղ կրճատել։ Համապատասխան փաստաթուղթ է ներկայացվել ԱՄՆ բորսայի և արժեթղթերի հանձնաժողով (SEC)։
«Մենք փոփոխություններ ենք իրականացնում, որոնք 2023 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում կհանգեցնեն 10 հազար աշխատատեղով մեր ողջ աշխատուժի կրճատման։ Դա համապատասխանում է մեր աշխատակիցների ընդհանուր թվի ավելի քիչ, քան 5%–ին», – ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ փոփոխություններն անհրաժեշտ են` աշխարհի տարբեր մասերում առկա ռեցեսիայի կամ դրա ակնկալման պայմաններում Microsoft–ն ավելի ուժեղ և մրցունակ դարձնելու համար։
Ընկերությունը հայտնել է նաև, որ անկախ կրճատումներից, Microsoft–ը կշարունակի աշխատակիցներով համալրել առանցքային ռազմավարական ուղղությունները։
Ամերիկյան Microsoft Corp ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի և Փոլ Ալենի կողմից։ Ընկերությունը մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման վրա, մասնավորապես Microsoft–ն է ստեղծել Windows օպերացիոն համակարգը։