https://arm.sputniknews.ru/20230118/lavrvovy-kaskatsner-e-hajtnel-hajastanum-em-araqelutjan-ardjunavetutjan-veraberjal-53982529.html
Լավրովը կասկածներ է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության արդյունավետության վերաբերյալ
Լավրովը կասկածներ է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության արդյունավետության վերաբերյալ
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ՀԱՊԿ-ն այսօր էլ պատրաստ է Հայաստան առաքելություն ուղարկել։ 18.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-18T15:30+0400
2023-01-18T15:30+0400
2023-01-18T15:42+0400
սերգեյ լավրով
հայաստան
ադրբեջան
հայաստան և հապկ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51726829_0:0:1600:901_1920x0_80_0_0_422b9f8b33eae031a3a8d015f66d8514.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Եվրամիության առաքելությունը Հայաստանում կարող է անարդյունավետ լինել մի շարք պատճառներով: Այս մասին նա հայտարարեել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում։Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ-ն այսօր էլ պատրաստ է Հայաստան ուղարկել առաքելություն և հավելել, որ հայկական կողմը նախընտրում է երկարատև հիմունքներով պայմանավորվել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների տեղակայման շուրջ։Լավրովը վստահ է, որ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում խնդիրների լուծմանը պետք է մոտենալ ստեղծագործաբար՝ հասկանալով իրավիճակի ողջ բարդությունը:ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ հայ գործընկերները հավաստիացրել են, որ ոչ մի անհամապատասխանություն ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ չի լինի:Նրա խոսքով, Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովում ազնիվ և անկեղծ զրույց է տեղի ունեցել ինչպես երկրի ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների միջև։Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51726829_145:0:1568:1067_1920x0_80_0_0_b1550783f2c5a2d164e79a9e1fb558a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, հայաստան, ադրբեջան, հայաստան և հապկ, եվրամիություն
սերգեյ լավրով, հայաստան, ադրբեջան, հայաստան և հապկ, եվրամիություն
Լավրովը կասկածներ է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության արդյունավետության վերաբերյալ
15:30 18.01.2023 (Թարմացված է: 15:42 18.01.2023) ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ՀԱՊԿ-ն այսօր էլ պատրաստ է Հայաստան առաքելություն ուղարկել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Եվրամիության առաքելությունը Հայաստանում կարող է անարդյունավետ լինել մի շարք պատճառներով: Այս մասին նա հայտարարեել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ-ն այսօր էլ պատրաստ է Հայաստան ուղարկել առաքելություն և հավելել, որ հայկական կողմը նախընտրում է երկարատև հիմունքներով պայմանավորվել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների տեղակայման շուրջ։
«Դա, իհարկե, Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է Ադրբեջանի հետ սահմանի մասին, և եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է անարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն նա կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել»,– ասել է նա։
Լավրովը վստահ է, որ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում խնդիրների լուծմանը պետք է մոտենալ ստեղծագործաբար՝ հասկանալով իրավիճակի ողջ բարդությունը:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ հայ գործընկերները հավաստիացրել են, որ ոչ մի անհամապատասխանություն ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ չի լինի:
Նրա խոսքով, Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովում ազնիվ և անկեղծ զրույց է տեղի ունեցել ինչպես երկրի ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների միջև։
Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։
Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: