https://arm.sputniknews.ru/20230118/khaghaghutjan-orakargy-nirvana-che-ajntegh-el-kan-sparnaliqner-pashinjan-53989510.html
Խաղաղության օրակարգը նիրվանա չէ` այնտեղ էլ կան սպառնալիքներ. Փաշինյան
Խաղաղության օրակարգը նիրվանա չէ` այնտեղ էլ կան սպառնալիքներ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, այլ մտածողություն ու հարցերի որոշակի դիտանկյուն։ 18.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-18T16:59+0400
2023-01-18T16:59+0400
2023-01-18T17:00+0400
խաղաղության պայմանագիր
խաղաղություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53987648_0:0:1601:901_1920x0_80_0_0_da0157a92a9ffa8179d06fb1f6940d2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ոչ խաղաղության օրակարգը Հայաստանին սպառնալիքներ է բերում, բայց խաղաղության օրակարգն էլ այնպես չէ, որ նիրվանա է, այնտեղ էլ կան սպառնալիքներ։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ` մտածողություն ու հարցերի որոշակի դիտանկյուն է։ Բայց այնպես չէ, որ այդ մտածողությունը մենք որդեգրել ենք։Փաշինյանը նշեց, թե խաղաղության հասնելու ճանապարհին նաև պայքար է պետք, ինչն առաջին հերթին մեր մեջ է գնում։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53987648_0:0:1423:1067_1920x0_80_0_0_386dec06623bb45410cdd1ceae5e0552.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղության պայմանագիր, խաղաղություն, նիկոլ փաշինյան
խաղաղության պայմանագիր, խաղաղություն, նիկոլ փաշինյան
Խաղաղության օրակարգը նիրվանա չէ` այնտեղ էլ կան սպառնալիքներ. Փաշինյան
16:59 18.01.2023 (Թարմացված է: 17:00 18.01.2023) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, այլ մտածողություն ու հարցերի որոշակի դիտանկյուն։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ոչ խաղաղության օրակարգը Հայաստանին սպառնալիքներ է բերում, բայց խաղաղության օրակարգն էլ այնպես չէ, որ նիրվանա է, այնտեղ էլ կան սպառնալիքներ։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբեմն ծայրահեղությունից ծայրահեղություն ենք ընկնում` օրակարգերն ու ճշմարտություններն իրար հակադրելով։ Ի հեճուկս Հայաստանում տարածված ընկալումների, ճշմարտությունը մեկ հատ չէ, պարզապես պետք է ընտրենք այն ճշմարտությունը, որն ուզում ենք, որ մերը լինի»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ` մտածողություն ու հարցերի որոշակի դիտանկյուն է։ Բայց այնպես չէ, որ այդ մտածողությունը մենք որդեգրել ենք։
Փաշինյանը նշեց, թե խաղաղության հասնելու ճանապարհին նաև պայքար է պետք, ինչն առաջին հերթին մեր մեջ է գնում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։