00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ջրառի» գլխավոր հաշվապահն իր հաշվեհամարին է փոխանցել շուրջ 257 մլն դրամ. ՊՎԾ բացահայտումը

© Photo : official site of the FTS of RFԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2023
Բաժանորդագրվել
Գլխավոր հաշվապահնընկերության բանկային հաշվեհամարներից անձնական բանկային հաշվեհամարներին փոխանցումներ է արել` ձևակերպելով որպես ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն ՀՀ դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վերահսկողական ծառայությունից։
Ըստ ՊՎԾ–ի` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահը 2017-2022թթ ընթացքում ընկերության բանկային հաշվեհամարներից անձնական բանկային հաշվեհամարներին է փոխանցել ընդհանուր 254 066 540 ՀՀ դրամ գումար` ձևակերպելով որպես ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում։
«Ծառայության կողմից կատարվածը բացահայտվելուց հետո նշված ընթացքում հետ է վերադարձրել 37,9 մլն ՀՀ դրամը»,– նշվում է ՊՎԾ հաղորդագրության մեջ:
Միաժամանակ պարզվել է, որ նույն անձը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի սահմանված պահանջները, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց ընկերության բանկային հաշվեհամարից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին 3 մլն ՀՀ դրամ է փոխանցել ՍՊ ընկերությանը, որի հիմնադիրը և սեփականատերն ինքն է:
Յուրացում, պաշտոնեական կեղծիք. ՏՄՊՊՀ նախկին աշխատակիցները չարաշահումներ են արել
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` վստահված գույքի խոշոր չափերով հափշտակում:
Լրահոս
0