https://arm.sputniknews.ru/20230118/hhum-mnacats-16-arcakhci-erekhanern-arden-stepanekertum-en-53955596.html
ՀՀ–ում մնացած 16 արցախցի երեխաներն արդեն Ստեփանակերտում են
ՀՀ–ում մնացած 16 արցախցի երեխաներն արդեն Ստեփանակերտում են
Sputnik Արմենիա
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտնում է, որ Ստեփանակերտ են վերադարձել 19 երեխաներ։ 18.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-18T00:19+0400
2023-01-18T00:19+0400
2023-01-18T10:03+0400
ստեփանակերտ
երեխա
տեսանյութեր
լաչինի միջանցք
հայաստան
ադրբեջան
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53955700_0:0:1280:720_1920x0_80_0_0_8b4492f1f9952acd0889e508aad28a81.jpg
Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկ ամսից ավելի իրենց ընտանիքներից հեռու` Հայաստանում մնացած 16 արցախցի երեխաներն արդեն Ստեփանակերտում են։ Հայտնի հաղորդավար Էրիկ Անթառանյանը «Ֆեյսբուքի» իր էջում երեխաների դիմավորման տեսանյութ է հրապարակել և հայտնել այդ ուրախ լուրը։Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտնում է, որ Ստեփանակերտ են վերադարձել 19 երեխաներ։«Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»–, գրում է Ստեփանյանը։Ստեփանյանը տեղեկացրել է նաև, որ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, այն շարունակել է ընթացքը։Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավել են երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։«Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողություններն ամբողջությամբ բացահայտում են նրանց իրական նպատակներն ու ցանկությունները»–գրել է Արցախի ՄԻՊ–ը։Նշենք, որ երեխաները Երևան էին եկել «Մանկական Եվրատեսիլ - 2022»–ին մասնակցելու համար և ադրբեջանցների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով չէին կարողանում վերադառնալ։506 արցախցի չեն կարողանում տուն վերադառնալ. ՀՀ կառավարությունը գումար տրամադրեցՀիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել էր։ Ժամեր անց այն վերականգնվեց։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ստեփանակերտ
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53955700_0:0:960:720_1920x0_80_0_0_6466cb42fda3641655309ac92d79fcdb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, видео, երեխա, տեսանյութեր, լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան, խաղաղապահ
ստեփանակերտ, видео, երեխա, տեսանյութեր, լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան, խաղաղապահ
ՀՀ–ում մնացած 16 արցախցի երեխաներն արդեն Ստեփանակերտում են
00:19 18.01.2023 (Թարմացված է: 10:03 18.01.2023) Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտնում է, որ Ստեփանակերտ են վերադարձել 19 երեխաներ։
Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկ ամսից ավելի իրենց ընտանիքներից հեռու` Հայաստանում մնացած 16 արցախցի երեխաներն արդեն Ստեփանակերտում են։ Հայտնի հաղորդավար Էրիկ Անթառանյանը «Ֆեյսբուքի» իր էջում երեխաների դիմավորման տեսանյութ է հրապարակել և հայտնել այդ ուրախ լուրը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտնում է, որ Ստեփանակերտ են վերադարձել 19 երեխաներ։
«Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»–,
գրում է Ստեփանյանը։
Ստեփանյանը տեղեկացրել է նաև, որ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։
Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։
Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, այն շարունակել է ընթացքը։
Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավել են երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։
«Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողություններն ամբողջությամբ բացահայտում են նրանց իրական նպատակներն ու ցանկությունները»–գրել է Արցախի ՄԻՊ–ը։
Նշենք, որ երեխաները Երևան էին եկել «Մանկական Եվրատեսիլ - 2022»–ին մասնակցելու համար և ադրբեջանցների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով չէին կարողանում վերադառնալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։