https://arm.sputniknews.ru/20230118/hh-agn-ghekavary-arcakhi-tsanr-iravitshaky-humanitar-nerkajacrel-e-natoi-nerkajacucchin-54001475.html
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Արցախի հումանիտար ծանր իրավիճակը ներկայացրել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչին
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Արցախի հումանիտար ծանր իրավիճակը ներկայացրել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչին
Sputnik Արմենիա
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։ 18.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-18T18:47+0400
2023-01-18T18:47+0400
2023-01-18T19:18+0400
հայաստան
նատօ
արարատ միրզոյան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/54000442_0:84:1601:984_1920x0_80_0_0_9e5921c000c9dd534eb995a2c02190af.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը Հարավային Կովկասի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/54000442_88:0:1511:1067_1920x0_80_0_0_1ba8f91329ac1e2ac92e8a77faf0a370.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նատօ, արարատ միրզոյան, լաչինի միջանցք
հայաստան, նատօ, արարատ միրզոյան, լաչինի միջանցք
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Արցախի հումանիտար ծանր իրավիճակը ներկայացրել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչին
18:47 18.01.2023 (Թարմացված է: 19:18 18.01.2023) Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը Հարավային Կովկասի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։