00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարվածել են Միրզոյանին, գողացել վարչապետի կնոջ ոսկիները. ԱԱԾ–ն կալանավորել է 2 անձի

Բաժանորդագրվել
ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած անկարգությունների գործից։
Կալանավորվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք, հայտնում է ԱԱԾ–ն։
Նշվում է, որ 2020-ի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ԶԼՄ–ներում հրապարակվելուց հետո Ա.Բ.-ն ժամը 03:00-ի սահմաններում գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքվածներին: Այնուհետև հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը, նա պարսպի վրայով ցատկել ու ներխուժել է կեցավայրի տարածք, մտել ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն:
Հետո Ա.Բ.–ն գնացել է նաև Կ.Դեմիրճյան փողոց, որտեղ միացել է Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, և մոտենալով գետնին ընկած Միրզոյանին` ոտքով հարվածել է վերջինիս։
Միաժամանակ պարզվել է նաև, որ Տ. Պ-ն նույնպես նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևանի Ձորափի 74 հասցեում գտնվող կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքվածներին: Տ. Պ-ն նույնպես ապօրինի մուտք է գործել կեցավայրի տարածք:
«Տ. Պ-ն ապօրինի մուտք է գործել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ։ Նա ննջասենյակում գտնվող պահարանից հափշտակել է վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող 3 920 000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդեր` ոսկյա ժամացույց, շղթաներ, կախազարդ և ապարանջան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դրանից հետո Տ. Պ-ն ոսկյա զարդերը տարբեր օրերի շուրջ 600 հազար դրամի դիմաց գրավադրել է «Ֆաստ Կրեդիտ» գրավատան մասնաճյուղերում:
Ա. Բ-ի և Տ.Պ-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Քրեական վարույթով շարունակում են ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ–ի` 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված արցախյան երկրորդ պատերազմի հրադադար հաստատելու մասին հայտարարության հրապարակումից հետո ԱԺ–ում, կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են զանգվածային անկարգություններ։ Դրանք ուղեկցվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրությամբ:
Լրահոս
0