https://arm.sputniknews.ru/20230118/haj-gvortsynkernery-pndum-ein-vor-adrbejany-datapartvi-lavrvovy-dzakhvoghvats-pastatghti-masin-53981083.html
Հայ գործընկերները պնդում էին, որ Ադրբեջանը դատապարտվի. Լավրովը` ձախողված փաստաթղթի մասին
Հայ գործընկերները պնդում էին, որ Ադրբեջանը դատապարտվի. Լավրովը` ձախողված փաստաթղթի մասին
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովը հայտնեց, որ եթե ուզում են ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա պարտադիր չէ, որ այն պայմանավորված լինի ինչ-որ ներքին գործոններով ու կոշտ... 18.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-18T15:11+0400
2023-01-18T15:11+0400
2023-01-18T15:25+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ լավրով
փաստաթուղթ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43123764_0:0:1601:901_1920x0_80_0_0_4dbc3a51ff461b72874605645e0adabc.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի համար մի շարք էական հարցերի շուրջ կազմակերպությունն այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան ակնկալում է Հայաստանը։ Նոյեմբերի 23–ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը` համարելով, որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։Նրա խոսքով` իրենք բացատրել են, որ եթե խոսքը դատապարտման, հռետորաբանության և դիրքորոշում հայտնելու մասին է, ապա յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Սակայն եթե ուզում են ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա, հավանաբար, պարտադիր չէ, որ այն պայմանավորված լինի ինչ-որ արտաքին գործոններով ու հայտարարություններիով, առավել ևս՝ կոշտ հայտարարություններով։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43123764_16:0:1437:1066_1920x0_80_0_0_2ae9efc3706f9fc0c8347d41acd27b8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ լավրով, փաստաթուղթ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ լավրով, փաստաթուղթ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Հայ գործընկերները պնդում էին, որ Ադրբեջանը դատապարտվի. Լավրովը` ձախողված փաստաթղթի մասին
15:11 18.01.2023 (Թարմացված է: 15:25 18.01.2023) Սերգեյ Լավրովը հայտնեց, որ եթե ուզում են ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա պարտադիր չէ, որ այն պայմանավորված լինի ինչ-որ ներքին գործոններով ու կոշտ հայտարարություններով։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ
Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի համար մի շարք էական հարցերի շուրջ կազմակերպությունն այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան ակնկալում է Հայաստանը։ Նոյեմբերի 23–ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը` համարելով, որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
«Որոշակի դժվարություններ ունենք Հայաստանում ներկայիս իրավիճակի հետ կապված։ Մեր հայ գործընկերներն առաջ էին քաշել Ադրբեջանի հետ սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ կայունություն ապահովելու նպատակով։ Երևանում կայացած գագաթնաժողովում համաձայնեցրել ենք այդ առաքելության պարամետրերի մասին փաստաթուղթը։ Սակայն այն ընդունել չստացվեց, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այդ փաստաթղթում խիստ դատապարտվի Ադրբեջանը»,–ասաց Լավրովը։
Նրա խոսքով` իրենք բացատրել են, որ եթե խոսքը դատապարտման, հռետորաբանության և դիրքորոշում հայտնելու մասին է, ապա յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Սակայն եթե ուզում են ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա, հավանաբար, պարտադիր չէ, որ այն պայմանավորված լինի ինչ-որ արտաքին գործոններով ու հայտարարություններիով, առավել ևս՝ կոշտ հայտարարություններով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: