https://arm.sputniknews.ru/20230117/turqian-shvediaji-arjev-pajman-e-drel-natoin-andamakcelu-hamar-53908243.html
Թուրքիան Շվեդիայի առջև պայման է դրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար
Թուրքիան Շվեդիայի առջև պայման է դրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար
Sputnik Արմենիա
Թուրք նախարարի խոսքով` շվեդական կողմը պարտավորվել է Անկարային անվտանգության հարցերում աջակցություն ցուցաբերել։ 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T09:38+0400
2023-01-17T09:38+0400
2023-01-17T09:39+0400
թուրքիա
շվեդիա
ֆինլանդիա
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35954379_0:128:1600:1028_1920x0_80_0_0_53445217b6a296b92a2fa89af8202320.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Շվեդիան չի կարող ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում ակնկալել Թուրքիայի աջակցությունը, եթե անտեսի ահաբեկիչների սադրանքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։Նա պարզաբանել է, որ սկանդինավյան երկու երկրները պարտավորվել են աջակցություն ցուցաբերել Անկարային անվտանգության ոլորտում, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև չեղարկել պաշտպանական ոլորտի սահմանափակումները։Ավելի վաղ Ստոկհոլմում կայացել էր Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության համախոհների ակցիան, որի ժամանակ մի շարք վիրավորական արտահայտություններ են հնչել Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի նկատմամբ։ Շվեդիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան ակցիայի հետ կապված բողոք էին ներկայացրել։ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը չեղարկել էր Անկարա շվեդ գործընկերոջ նախատեսված այցը։ ՆԱՏՕ–ն ՌԴ-ի ռազմական ակտիվությանը հետևելու համար AWACS ավիահամակարգեր կտեղափոխի ՌումինիաՖինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների ֆոնին 2022 թ. մայիսի 18-ին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին հայտեր էին ներկայացրել դաշինքին անդամակցելու վերաբերյալ։ Այս պահին ՆԱՏՕ–ում Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չի վավերացրել 30-ից միայն երկու երկիր` Հունգարիան և Թուրքիան։
թուրքիա
շվեդիա
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35954379_172:0:1600:1071_1920x0_80_0_0_97952fe7764d9a0d8d47333fddd777a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, շվեդիա, ֆինլանդիա, նատօ
թուրքիա, շվեդիա, ֆինլանդիա, նատօ
Թուրքիան Շվեդիայի առջև պայման է դրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար
09:38 17.01.2023 (Թարմացված է: 09:39 17.01.2023) Թուրք նախարարի խոսքով` շվեդական կողմը պարտավորվել է Անկարային անվտանգության հարցերում աջակցություն ցուցաբերել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Շվեդիան չի կարող ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում ակնկալել Թուրքիայի աջակցությունը, եթե անտեսի ահաբեկիչների սադրանքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Եթե Շվեդիան ուզում է ստանալ Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցով, պետք է կատարի Անկարայի հետ պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները», – Բոզդաղի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Նա պարզաբանել է, որ սկանդինավյան երկու երկրները պարտավորվել են աջակցություն ցուցաբերել Անկարային անվտանգության ոլորտում, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև չեղարկել պաշտպանական ոլորտի սահմանափակումները։
Ավելի վաղ Ստոկհոլմում կայացել էր Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության համախոհների ակցիան, որի ժամանակ մի շարք վիրավորական արտահայտություններ են հնչել Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի նկատմամբ։ Շվեդիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան ակցիայի հետ կապված բողոք էին ներկայացրել։ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը չեղարկել էր Անկարա շվեդ գործընկերոջ նախատեսված այցը։
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների ֆոնին 2022 թ. մայիսի 18-ին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին հայտեր էին ներկայացրել դաշինքին անդամակցելու վերաբերյալ։ Այս պահին ՆԱՏՕ–ում Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չի վավերացրել 30-ից միայն երկու երկիր` Հունգարիան և Թուրքիան։