https://arm.sputniknews.ru/20230117/hhum-otarerkracinern-ashkhatanqi-aveli-shat-hnaravvorutjun-kunenan-azhn-yndunec-orenqy-53914908.html
ՀՀ ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Օտարերկրացիների մասին» օրենքում
ՀՀ ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Օտարերկրացիների մասին» օրենքում
Sputnik Արմենիա
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին օրինագծին։ 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T11:34+0400
2023-01-17T11:34+0400
2023-01-17T11:58+0400
միգրացիա
աշխատանք
հայաստան
ռելոկանտ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48148954_0:119:1600:1019_1920x0_80_0_0_8d546d18f31d27b94a0b9b9c59f1f40c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ 67 կողմ, 33 ձեռնպահ ձայներով ընդունեց «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։Գործող օրենսդրությամբ, եթե օտարերկրյա կազմակերպությունը ՀՀ–ում ներկայացուցչություն ունի, ապա աշխատակիցները կարող են աշխատել, իսկ մասնաճյուղի բացման դեպքում օտարերկրացիներն աշխատանքի թույլտվություն չունեն։Օրինագծով օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:Նշենք, որ 2022 թվականի սկզբից մեկնարկել է աշխատանքի թույլտվության հիմքով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը։Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել էր, որ 2022 թվականին եղել է 27 ընկերություն, որոնք այդ դրույթի տակ ներգրավել են օտարերկրացի աշխատողների։ Նրանք եղել են 120–ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48148954_180:0:1600:1065_1920x0_80_0_0_b9a95febcf7c5edaff9bf2f38971fff7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միգրացիա, աշխատանք, հայաստան, ռելոկանտ, աժ (ազգային ժողով)
միգրացիա, աշխատանք, հայաստան, ռելոկանտ, աժ (ազգային ժողով)
ՀՀ ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Օտարերկրացիների մասին» օրենքում
11:34 17.01.2023 (Թարմացված է: 11:58 17.01.2023) ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին օրինագծին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ 67 կողմ, 33 ձեռնպահ ձայներով ընդունեց «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Գործող օրենսդրությամբ, եթե օտարերկրյա կազմակերպությունը ՀՀ–ում ներկայացուցչություն ունի, ապա աշխատակիցները կարող են աշխատել, իսկ մասնաճյուղի բացման դեպքում օտարերկրացիներն աշխատանքի թույլտվություն չունեն։
Քննարկման ժամանակ նախագծի հեղինակ, ՔՊ–ական պատգամավոր Գևորգ Պապոյանը նշել էր, որ նման փոփոխությունների կարիք է առաջացել, քանի որ նախորդ տարվանից բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են իրենց աշխատակիցների հետ միասին Հայաստան տեղափոխվել:
Օրինագծով օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:
Նշենք, որ 2022 թվականի սկզբից մեկնարկել է աշխատանքի թույլտվության հիմքով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը։
Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել էր, որ 2022 թվականին եղել է 27 ընկերություն, որոնք այդ դրույթի տակ ներգրավել են օտարերկրացի աշխատողների։ Նրանք եղել են 120–ը։