https://arm.sputniknews.ru/20230117/gharabaghi-bnakchutjuny-chpetq-e-qaghaqakan-taradzajnutjunneri-patandy-darna-lukashevich-53953032.html
Ղարաբաղի բնակչությունը չպետք է քաղաքական տարաձայնությունների պատանդը դառնա. Լուկաշևիչ
Ղարաբաղի բնակչությունը չպետք է քաղաքական տարաձայնությունների պատանդը դառնա. Լուկաշևիչ
Sputnik Արմենիա
Լուկաշևիչն ընդգծել է, որ տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T21:45+0400
2023-01-17T21:45+0400
2023-01-17T21:57+0400
լաչինի միջանցք
ալեքսանդր լուկաշևիչ
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53951797_0:317:3077:2048_1920x0_80_0_0_8cd3bbee8e40aad76b4363a2a876be78.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքը պետք է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ մնա, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել ու փոխադարձ ընդունելի փոխզիջումներ փնտրել ճգնաժամի շուտափույթ լուծման համար, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:Լուկաշևիչի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան։ Այսպես, ռուս խաղաղապահների ջանքերով կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շտապօգնության և ավտոմեքենաների անձնակազմի անցումը Լաչինի միջանցքով, օպերատիվ վերականգնվել է գազամատակարարումը, ինտերնետի հասանելիությունը։ Էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման պարամետրերի համաձայնեցում է իրականացվում։ Ռուսական կողմը շահագրգիռ կողմերի հետ շփումներում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցներով լարվածությունը թուլացնելու և իրավիճակը կարգավորելու համար», – ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը:Նա ընդգծել է, որ կայուն և երկարատև լուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներին անշեղորեն հետևելով։Լավրովը Բայրամովին ասել է, որ պետք է շուտափույթ կերպով ապաշրջափակել Լաչինի միջանցքը«Ցանկացած սադրիչ գործողություն և հրապարակային հարձակում ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ դիտարկում ենք որպես անթույլատրելի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար վնասակար։ Ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում են ունեցել իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հոկտեմբերի 31– ին Սոչիում կայացած գագաթնաժողովում (2022 թվականի- խմբ.)», - ընդգծել է Լուկաշևիչը։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել էր։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53951797_196:0:2927:2048_1920x0_80_0_0_02c8f3508fc2e5a01765594ba8031240.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, ալեքսանդր լուկաշևիչ, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, ռուսաստան, ադրբեջան
լաչինի միջանցք, ալեքսանդր լուկաշևիչ, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, ռուսաստան, ադրբեջան
Ղարաբաղի բնակչությունը չպետք է քաղաքական տարաձայնությունների պատանդը դառնա. Լուկաշևիչ
21:45 17.01.2023 (Թարմացված է: 21:57 17.01.2023) Լուկաշևիչն ընդգծել է, որ տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքը պետք է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ մնա, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել ու փոխադարձ ընդունելի փոխզիջումներ փնտրել ճգնաժամի շուտափույթ լուծման համար, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Ղարաբաղի բնակչությունը չպետք է Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը դառնա։ Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ և օգտագործվի միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված նպատակների համար: Կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել ու ընդունելի փոխզիջումներ գտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ լուծման, հանքերի շահագործման պարամետրերի համաձայնեցման ու էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով», - ասել է Լուկաշևիչը ԵԱՀԿ նախկին խորհրդի հատուկ նիստում:
Լուկաշևիչի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան։ Այսպես, ռուս խաղաղապահների ջանքերով կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շտապօգնության և ավտոմեքենաների անձնակազմի անցումը Լաչինի միջանցքով, օպերատիվ վերականգնվել է գազամատակարարումը, ինտերնետի հասանելիությունը։ Էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման պարամետրերի համաձայնեցում է իրականացվում։ Ռուսական կողմը շահագրգիռ կողմերի հետ շփումներում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցներով լարվածությունը թուլացնելու և իրավիճակը կարգավորելու համար», – ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ կայուն և երկարատև լուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներին անշեղորեն հետևելով։
«Ցանկացած սադրիչ գործողություն և հրապարակային հարձակում ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ դիտարկում ենք որպես անթույլատրելի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար վնասակար։ Ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում են ունեցել իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հոկտեմբերի 31– ին Սոչիում կայացած գագաթնաժողովում (2022 թվականի- խմբ.)», - ընդգծել է Լուկաշևիչը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։