00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրի ղեկավարները կստուգվե՞ն շիզոֆրենիայի դեմ. պետական գաղտնիքի մասին օրենքի խութերը

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել է «Պետական գաղտնիքի մասին» օրինագծում կատարվող փոփոխությունների մասին իրենց մտահոգությունները։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Պետական գաղտնիքի մասին» օրինագիծը չի բավարարում սահմանադրական պահանջին և հստակ չափորոշիչ չունի։ Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշեց, որ նոր փոփոխությամբ նախատեսվում է, որ 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն ուժը կորցրած համարվի։
Ըստ Մինասյանի` համակարգային առումով փոփոխություն չի լինի, բացառությամբ վատթարացման։
«Անորոշ է դառնում «պետական գաղտնիք» հասկացությունը։ Չկա որևէ չափորոշիչ, թե ինչն է համարվելու պետական գաղտնիք։ Այժմ էլ նոր դրույթներ են ավելացվում, որոնք հնարավորություն են տալիս պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին պետական գաղտնիքի շարքին դասել իրենց, իրենց շրջապատի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք ազգային անվտանգության տեսակետից գնահատման ենթակա են»,– նշեց Մինասյանը։
Պատգամավորը վստահ է` այսպիսով այս և ցանկացած այլ իշխանությանը հնարավորություն է տրվելու իրենց ու իրենց շրջապատին վերաբերող ոչ ցանկալի ինֆորմացիան վերացնել։
Օրինակ` հատուկ պաշտպանության ենթակա անձանց մասով կարող են ներառվել տեղեկություններ ֆիզիոլոգիական առանձնահատկություններից սկսած, վերջացրած սեղանին դրված առարկաների պարունակությամբ։ Եվմտահոգությունը նրանում է, որ հստակ չափորոշիչ սահմանված չէ։
Նախագծով առաջարկվում է, որպեսզի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններն ունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի` դրա հիմքում նախատեսում են դնել ազգային անվտանգության շահը, բայց թե ինչ մեթոդաբանությամբ պետք է չափվի դա, նշված չէ։
Պաշտոնյաները ԱԱԾ–ին կառաջարկեն իրենց մասին տեղեկությունը պետական գաղտնիք համարել. Մինասյան
«Որոշակի իրավասություն է վերապահվում պետական մարմինների ղեկավարներին, որոնք ընդլայնված գերատեսչական ցանկեր են սահմանելու և առաջարկելու են այս կամ այն տեղեկությունը ներառել որպես պետական գաղտնիք։ Այժմ նաև առաջարկվում է խստացնել պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը»,– ասաց Մինասյանը։
Այն, որ պետական գաղտնիքը, հատկապես ազգային անվտանգության տեսակետից չափազանց կարևոր է ու համակարգային լուրջ վերանայումների կարիք ունի, Մինասյանի խոսքով իրենք առաջինն են այդ մասին բարձրաձայնել։ Վստահեցրեց` իշխանությունների առաջարկած փոփոխություններով արժեզրկվում և հեղինակազրկվում է պետական գաղտնիքի ինստիտուտը։
Նա նաև շեշտեց, որ նոր դրույթ են ցանկանում ներառել օրինագծում, որպեսզի ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահն օրենքի ուժով իրավունք ունենան պետական գաղտնիքի տիրապետելու, այն դեպքում, երբ մնացածը հատուկ թույլտվության ռեժիմ անցնեն։ Պատգամավորների պարագայում որոշակի պահանջներ կան` նրանք պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որով ցույց կտան, որ իրենք չեն տառապում շիզոֆրենիայով։
«Ոչ ոք հարց չի տալիս, այդ անձինք (վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ,– խմբ.) արդյոք անցնելու են տվյալ ստուգումը։ Մեզ ասում են, եթե ռեեստրում այդ անձինք գրանցված են կամ նախկինում գրանցված է եղել, այդ ժամանակ կարող են նշել, որ նրանք տառապում են շիզոֆրենիայով կամ թմրամոլ են, հարբեցող։ Եթե տվյալ անձը գրանցված չէ ռեեստրում, սակայն ակնհայտ անհավասարակշիռ է կամ շիզոֆրենիայի ակնհայտ դրսևորումներ կան, ինչպես մեր պետական համակարգի պատասխանատու անձանց մի շրջանակը, նրանց ստուգելու մասին ոչինչ չի ասվում, զրո արձագանք ու պատասխան»,– ասաց Մինասյանը։
Ըստ պատգամավորի` նոր օրենքի մեկ այլ բացասական դրսևորում է նաև այն, որ գիտական հետազոտության համար կարող են թույլատրել ծանոթանալ պետական գաղտնիքին։ Հարցը, որ բազմաթիվ միջազգային կառույցների և Հայաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող պետությունների ֆինանսավորմամբ իրականացվող ֆոնդերը կարող են գիտական հետազոտություններ պատվիրել ու դրա անվան տակ պետական գաղտնիքի տիրապետել, պատասխան չկա։
Մինասյանը նշեց, որ իրենք այսօր փորձում են կանխարգելել օրենքի ընդունումը, բայց մինչ այդ էլ ձգտելու են օրենքն այնպիսի տեսքի բերել կամ այնպիսի առաջարկներ անել, որպեսզի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներն իրացվելի լինեն։
Նախագծով առաջարկվում է նաև «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին», քանի որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդպես են անվանվում բնագավառը կարգավորող օրենքները: Այս կապակցությամբ նախագծում այլևս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը, և «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները ևս կդասվեն պետական գաղտնիքի շարքին: Ստացվում է, որ ծառայողական գաղտնիքը կհամարվի պետական գաղտնիք։
Նախագծով նախատեսվում է, որ պետական գաղտնիք պարունակող՝ «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին տիրապետող անձինք օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում պարտավոր են լինելու սահմանված կարգով տեղեկացնել այդ մասին ԱԱԾ–ին։
ԱԺ–ում օրինագիծը հունվարի 17-ին ընդունվել է առաջին ընթերցմամբ, ընդդիմադիր խմբակցությունները դեմ էին քվեարկել։
Լրահոս
0