https://arm.sputniknews.ru/20230117/energetikaji-masin-orenqn-yndunvec-elektramvobilneri-licqavvorman-kajannery-kavelanan-53916741.html
Էներգետիկայի մասին օրենքն ընդունվեց. էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները կավելանան
Էներգետիկայի մասին օրենքն ընդունվեց. էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները կավելանան
Sputnik Արմենիա
ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրով 2023թ–ի փետրվարի 1-ից նախատեսվում է շուկայի շուրջ 20 տոկոսի (1,2 մլրդ ԿՎտ/ժամ) անցումը ազատ շուկայական... 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T11:52+0400
2023-01-17T11:52+0400
2023-01-17T12:26+0400
էլեկտրաէներգիա
օրենք
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
էլեկտրամոբիլ
ջերմաէլեկտրակայան (ջէկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35549944_0:2:1600:902_1920x0_80_0_0_43e8c684dfdbd556ea250925af3bfc52.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ, 33 ձեռնպահ ձայներով ընդունեց «Էներգետիկայի մասին օրենքում» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։Փոփոխությունների փաթեթով կարգավորվում է ՀՀ Էներգետիկ շուկայում արդեն մեկնարկած ազատականացման գործընթացը։ ՀՀ–ն ու Գերմանիան կհամագործակցեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում. Քերոբյանը Բեռլինում էԱյդ նպատակով Հայաստանի էներգետիկ համակարգում կստեղծվի նոր` հաշվեկշռման ծառայություն մատուցող ընկերություն։ Ընկերությունը, որի դերը կառավարության որոշմամբ նախատեսվում է վերապահել Երևանի ՋԷԿ–ին, պետք է հաշվարկի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտադրման ու սպառման չափաքանակները և հնարավոր շեղումների առաջացման դեպքում կարգավորի շուկայի մասնակիցների հարաբերությունները` հնարավոր գերարտադրությունից ու թերարտադրությունից խուսափելու համար։ Կառավարության համոզմամբ, այսօր այդ հզորություններով օժտված է միայն Երևանի ՋԷԿ–ը, որին հաշվեկշռողի դերը կվերապահվի կառավարության` առաջիկայում ընդունելիք որոշմամբ։Օրենքի մեկ այլ փոփոխությամբ էլ կարգավորվում է Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունների գործառույթը։Դրանք այսուհետ կդիտարկվեն ոչ թե որպես էլեկտրաէներգիա վերավաճառողներ, այլ սպառողներ։Այս փոփոխությամբ կառավարությունում հաշվի են առել այն հանագամանքը, որ լիցքավորման կետերն այսօր ոչ թե էլեկտրաէներգիա են վաճառում, այլ իրենց մատուցված էլեկտրաէներգիան փոխանցում են մեկ այլ սպառողի` զրոյական սակագնով։ Այլ կերպ ասած` վաճառում են լիցքավորման ծառայությունը, այլ ոչ թե էլեկտրաէներգիան։Այս փոփոխությամբ կառավարությունը փորձում է հեշտացնել կարգավորումն ու դրանով խթանել լիցքավորման կետերի ավելացումը։Բայց եթե որևէ տնտեսվարող էլեկտրամոբիլների լիցքավորման հաշվին այնքան սպառում ապահովի, որ ցանկանա հանդես գալ որպես էլեկտրաէներգիա վերավաճառող, ապա իրավունք կունենա էլեկտրաէներգիաարտադրողի հետ վերավաճառքի պայմանագիր կնքել` իրավակարգավորման ու սակագնային այլ դաշտ տեղափոխվելով։ Սանոսյանն իրանցի գործընկերոջ հետ խոսել է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասինՀիշեցնենք` ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրով 2023թ–ի փետրվարի 1-ից նախատեսվում է շուկայի շուրջ 20 տոկոսի (1,2 մլրդ ԿՎտ/ժամ) անցումը ազատ շուկայական կանոններին, սակայն ՀԾԿՀ–ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ազատականացման գործընթացն իրականում մեկնարկել է մեկ տարի առաջ ու շուկայի 20 տոկոսն արդեն աշխատում է նոր կանոններով։Առաջին փուլում ազատական շուկային պետք է միանան ՀՀ խոշոր սպառողները, 2024թ–ից` 35 ԿՎտ/ժամ հոսանք սպառողները, իսկ 2025թ–ից` 35-ից քիչ ԿՎտ/ժամ հոսանք սպառողները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35549944_105:0:1496:1043_1920x0_80_0_0_1e61961a11fd10e983c7c06674748ae2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրաէներգիա, օրենք, հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրամոբիլ, ջերմաէլեկտրակայան (ջէկ)
էլեկտրաէներգիա, օրենք, հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրամոբիլ, ջերմաէլեկտրակայան (ջէկ)
Էներգետիկայի մասին օրենքն ընդունվեց. էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները կավելանան
11:52 17.01.2023 (Թարմացված է: 12:26 17.01.2023) ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրով 2023թ–ի փետրվարի 1-ից նախատեսվում է շուկայի շուրջ 20 տոկոսի (1,2 մլրդ ԿՎտ/ժամ) անցումը ազատ շուկայական կանոններին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ, 33 ձեռնպահ ձայներով ընդունեց «Էներգետիկայի մասին օրենքում» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։
Փոփոխությունների փաթեթով կարգավորվում է ՀՀ Էներգետիկ շուկայում արդեն մեկնարկած ազատականացման գործընթացը։
Այդ նպատակով Հայաստանի էներգետիկ համակարգում կստեղծվի նոր` հաշվեկշռման ծառայություն մատուցող ընկերություն։ Ընկերությունը, որի դերը կառավարության որոշմամբ նախատեսվում է վերապահել Երևանի ՋԷԿ–ին, պետք է հաշվարկի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտադրման ու սպառման չափաքանակները և հնարավոր շեղումների առաջացման դեպքում կարգավորի շուկայի մասնակիցների հարաբերությունները` հնարավոր գերարտադրությունից ու թերարտադրությունից խուսափելու համար։ Կառավարության համոզմամբ, այսօր այդ հզորություններով օժտված է միայն Երևանի ՋԷԿ–ը, որին հաշվեկշռողի դերը կվերապահվի կառավարության` առաջիկայում ընդունելիք որոշմամբ։
Օրենքի մեկ այլ փոփոխությամբ էլ կարգավորվում է Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունների գործառույթը։
Դրանք այսուհետ կդիտարկվեն ոչ թե որպես էլեկտրաէներգիա վերավաճառողներ, այլ սպառողներ։
Դրա համար «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով թվարկված սպառողների շարքում առաջարկում է ավելացնել «էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» արտահայտությունը։
Այս փոփոխությամբ կառավարությունում հաշվի են առել այն հանագամանքը, որ լիցքավորման կետերն այսօր ոչ թե էլեկտրաէներգիա են վաճառում, այլ իրենց մատուցված էլեկտրաէներգիան փոխանցում են մեկ այլ սպառողի` զրոյական սակագնով։ Այլ կերպ ասած` վաճառում են լիցքավորման ծառայությունը, այլ ոչ թե էլեկտրաէներգիան։
Այս փոփոխությամբ կառավարությունը փորձում է հեշտացնել կարգավորումն ու դրանով խթանել լիցքավորման կետերի ավելացումը։
Բայց եթե որևէ տնտեսվարող էլեկտրամոբիլների լիցքավորման հաշվին այնքան սպառում ապահովի, որ ցանկանա հանդես գալ որպես էլեկտրաէներգիա վերավաճառող, ապա իրավունք կունենա էլեկտրաէներգիաարտադրողի հետ վերավաճառքի պայմանագիր կնքել` իրավակարգավորման ու սակագնային այլ դաշտ տեղափոխվելով։
Հիշեցնենք` ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրով 2023թ–ի փետրվարի 1-ից նախատեսվում է շուկայի շուրջ 20 տոկոսի (1,2 մլրդ ԿՎտ/ժամ) անցումը ազատ շուկայական կանոններին, սակայն ՀԾԿՀ–ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ազատականացման գործընթացն իրականում մեկնարկել է մեկ տարի առաջ ու շուկայի 20 տոկոսն արդեն աշխատում է նոր կանոններով։
Առաջին փուլում ազատական շուկային պետք է միանան ՀՀ խոշոր սպառողները, 2024թ–ից` 35 ԿՎտ/ժամ հոսանք սպառողները, իսկ 2025թ–ից` 35-ից քիչ ԿՎտ/ժամ հոսանք սպառողները։