https://arm.sputniknews.ru/20230117/argishti-qjaramjani-hramanvov-2-qnnichi-heracrel-en-ashkhatanqic-53920393.html
Արգիշտի Քյարամյանի հրամանով 2 քննիչի հեռացրել են աշխատանքից
Արգիշտի Քյարամյանի հրամանով 2 քննիչի հեռացրել են աշխատանքից
Sputnik Արմենիա
Քննիչները չեն կատարել իրենց վերապահված պարտականությունները կամ չեն ներկայացել աշխատանքի։ 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T12:40+0400
2023-01-17T12:40+0400
2023-01-17T12:40+0400
քննիչ
քյարամ սլոյան
հհ քննչական կոմիտե
ազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով երկու քննիչի նկատմամբ տույժ է կիրառվել` նրանք հեռացվել են աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի հատկապես կարևոր գործերով քննիչը մի քանի քրեական վարույթով տևական ժամանակ անգործություն է դրսևորել։Մյուս դեպքում էլ մեկ այլ տարածքային ստորաբաժանման քննիչն էլ իրազեկված լինելով պաշտոնի նշանակվելու հրամանի մասին, ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի վայր ու չի ներկայացրել գրավոր բացատրություն` անհարգելի բացակությունների վերաբերյալ։ Հետևաբար, տվյալ քննիչը չի կատարել իր պարտականությունները։Հաշվի առնելով վերոնշյալ խախտումները` Քյարամյանը կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է երկու քննիչի աշխատանքից հեռացնելու միջնորդություններ, որոնք հանձնաժողովը բավարարել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քննիչ, քյարամ սլոյան, հհ քննչական կոմիտե, ազատում
քննիչ, քյարամ սլոյան, հհ քննչական կոմիտե, ազատում
Արգիշտի Քյարամյանի հրամանով 2 քննիչի հեռացրել են աշխատանքից
Քննիչները չեն կատարել իրենց վերապահված պարտականությունները կամ չեն ներկայացել աշխատանքի։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով երկու քննիչի նկատմամբ տույժ է կիրառվել` նրանք հեռացվել են աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի հատկապես կարևոր գործերով քննիչը մի քանի քրեական վարույթով տևական ժամանակ անգործություն է դրսևորել։
«Առանձին վարույթներով նա 45 օրից մինչև ավելի քան 6 ամիս շարունակ չի կատարել քննչական և այլ վարութային գործողություններ, ինչպես նաև չի ապահովել հսկող դատախազի պահանջների ամբողջական կատարումը, չի պահպանել քննության ողջամիտ ժամկետները։ ՀԿԳ քննիչն առանց հիմնավոր պատճառի չի ներկայացել հերթական ատեստավորմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Մյուս դեպքում էլ մեկ այլ տարածքային ստորաբաժանման քննիչն էլ իրազեկված լինելով պաշտոնի նշանակվելու հրամանի մասին, ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի վայր ու չի ներկայացրել գրավոր բացատրություն` անհարգելի բացակությունների վերաբերյալ։ Հետևաբար, տվյալ քննիչը չի կատարել իր պարտականությունները։
Հաշվի առնելով վերոնշյալ խախտումները` Քյարամյանը կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է երկու քննիչի աշխատանքից հեռացնելու միջնորդություններ, որոնք հանձնաժողովը բավարարել է։