https://arm.sputniknews.ru/20230116/vahagn-khachaturjany-handipel-e-estvoniaji-haj-hamajnqi-het-hajtni-e-inch-en-qnnarkel-53859489.html
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը կարևորել է Էստոնիայի և Մերձբալթյան երկրների հետ բազմաշերտ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի պատրաստակամությունը: 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T10:15+0400
2023-01-16T10:15+0400
2023-01-16T10:20+0400
էստոնիա
վահագն խաչատուրյան
հայ
սփյուռք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53857624_0:85:2000:1210_1920x0_80_0_0_99f2140e2c898e803e13687bd9fdf04b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Էստոնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հայաստանյան և տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիային, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը, տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի որդեգրած սկզբունքներին։Ինչպես հայտնում են նախագահականից, հանդիպմանը ներկա են եղել նաև Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Հայ առաքելական եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Էստոնիայի և Մերձբալթյան երկրների հետ բազմաշերտ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի պատրաստակամությունը: Այս համատեքստում նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների ակտիվացումն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ողջունելով նախագահին, ընդգծել հայկական համայնքների համար նման մակարդակի այցելությունների և շփումների կարևորությունը։Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել նաև Հայաստանի, սփյուռքի, հայկական համայնքների և կառույցների միջև արդյունավետ ու սերտ փոխգործակցության զարգացման առարկայական հնարավորությունների և առկա ներուժի լիարժեք իրացման շուրջ։ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով Էստոնիա է մեկնել հունվարի 15–ին։ Նախատեսված են հանդիպումներ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ: Խաչատուրյանը կհանդիպի նաև Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի և արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։Խաչատուրյանը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:Երեկոյան Էստոնիայի նախագահի անունից ի պատիվ ՀՀ նախագահի Մաարջամաե ամրոցում կտրվի ընթրիք:
էստոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53857624_225:0:2000:1331_1920x0_80_0_0_9c29948ec3e7edf329491fd4c30bc123.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էստոնիա, վահագն խաչատուրյան, հայ, սփյուռք
էստոնիա, վահագն խաչատուրյան, հայ, սփյուռք
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
10:15 16.01.2023 (Թարմացված է: 10:20 16.01.2023) ՀՀ նախագահը կարևորել է Էստոնիայի և Մերձբալթյան երկրների հետ բազմաշերտ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի պատրաստակամությունը:
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Էստոնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հայաստանյան և տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիային, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը, տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի որդեգրած սկզբունքներին։
Ինչպես
հայտնում են նախագահականից, հանդիպմանը ներկա են եղել նաև Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Հայ առաքելական եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Էստոնիայի և Մերձբալթյան երկրների հետ բազմաշերտ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի պատրաստակամությունը: Այս համատեքստում նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների ակտիվացումն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ողջունելով նախագահին, ընդգծել հայկական համայնքների համար նման մակարդակի այցելությունների և շփումների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել նաև Հայաստանի, սփյուռքի, հայկական համայնքների և կառույցների միջև արդյունավետ ու սերտ փոխգործակցության զարգացման առարկայական հնարավորությունների և առկա ներուժի լիարժեք իրացման շուրջ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով Էստոնիա է մեկնել հունվարի 15–ին։
Նախատեսված են հանդիպումներ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ: Խաչատուրյանը կհանդիպի նաև Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի և արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։
Խաչատուրյանը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:
Երեկոյան Էստոնիայի նախագահի անունից ի պատիվ ՀՀ նախագահի Մաարջամաե ամրոցում կտրվի ընթրիք: