https://arm.sputniknews.ru/20230116/tmranjuter-vardzkanner-ahabekchutjan-dem-pajqar-mirzvojann-yndunel-e-mak-pashtvonjajin--53904472.html
Թմրանյութեր, վարձկաններ, ահաբեկչության դեմ պայքար. Միրզոյանը խոսել է ՄԱԿ պաշտոնյայի հետ
Թմրանյութեր, վարձկաններ, ահաբեկչության դեմ պայքար. Միրզոյանը խոսել է ՄԱԿ պաշտոնյայի հետ
Sputnik Արմենիա
Ներկայացվել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։ 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T21:40+0400
2023-01-16T21:40+0400
2023-01-16T21:56+0400
արարատ միրզոյան
թմրանյութ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53903856_0:50:1600:950_1920x0_80_0_0_f1013386e19f08bbcaf6cf225d1cca13.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելում, թմրանյութերի ապօրինի շրջանառություն, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործում. այս և այլ հարցեր քննարկվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցության շարունակական ընդլայնումը: Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` հակակոռուպցիոն, դատաիրավական, ոստիկանության ոլորտներում:ԱԳ նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53903856_136:0:1559:1067_1920x0_80_0_0_44cbb75334e3693929f6ea987dd40431.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, թմրանյութ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արարատ միրզոյան, թմրանյութ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Թմրանյութեր, վարձկաններ, ահաբեկչության դեմ պայքար. Միրզոյանը խոսել է ՄԱԿ պաշտոնյայի հետ
21:40 16.01.2023 (Թարմացված է: 21:56 16.01.2023) Ներկայացվել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելում, թմրանյութերի ապօրինի շրջանառություն, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործում. այս և այլ հարցեր քննարկվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցության շարունակական ընդլայնումը: Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` հակակոռուպցիոն, դատաիրավական, ոստիկանության ոլորտներում:
ԱԳ նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները։