https://arm.sputniknews.ru/20230116/mejmandar-shukajum-spanutjan-gvortsi-shrjanakum-jrarat-gjughi-bnakchi-en-dzerbakalel-53871499.html
«Մեյմանդար» շուկայում սպանության գործի շրջանակում Ջրառատ գյուղի բնակչի են ձերբակալել
«Մեյմանդար» շուկայում սպանության գործի շրջանակում Ջրառատ գյուղի բնակչի են ձերբակալել
Sputnik Արմենիա
Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը դանակով հարվածել և կյանքից զրկել է 49-ամյա տղամարդու, նույն միջադեպի ընթացքում դանակահարել է նաև մեկ այլ քաղաքացու։ 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T13:06+0400
2023-01-16T13:06+0400
2023-01-16T13:48+0400
հայաստան
շուկա
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53869890_0:1:1601:901_1920x0_80_0_0_9352c2b45b70f8c05ac5c0b10eda5daf.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի վարույթի շրջանակում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ոստիկանությունը 2023 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 19:05-ին, ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել: Նույն օրը՝ ժամը 20:20-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ:ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանությունը) մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է:Երևանի հանրակացարաններից մեկի նկուղում տղամարդու դի են հայտնաբերել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53869890_42:0:1243:901_1920x0_80_0_0_242ba459de19f082fa468ddaa561e017.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շուկա, սպանություն
հայաստան, շուկա, սպանություն
«Մեյմանդար» շուկայում սպանության գործի շրջանակում Ջրառատ գյուղի բնակչի են ձերբակալել
13:06 16.01.2023 (Թարմացված է: 13:48 16.01.2023) Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը դանակով հարվածել և կյանքից զրկել է 49-ամյա տղամարդու, նույն միջադեպի ընթացքում դանակահարել է նաև մեկ այլ քաղաքացու։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի վարույթի շրջանակում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ոստիկանությունը 2023 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 19:05-ին, ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել: Նույն օրը՝ ժամը 20:20-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ:
«Պարզվել է, որ հիշյալ գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը դանակով հարվածել և կյանքից ապօրինի զրկել է 49-ամյա տղամարդու, ինչպես նաև նույն միջադեպի ընթացքում դանակահարել է բժշկական կենտրոն տեղափոխված անձին, որից հետո դիմել է փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանությունը) մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է: