https://arm.sputniknews.ru/20230116/mardkanc-aroghjapahakan-kulturan-bardzracel-e-urolog-53880646.html
Ուրոլոգիական հիվանդությունների թիվը Հայաստանում աճել է, դեպքերի թիվը՝ ոչ
Ուրոլոգիական հիվանդությունների թիվը Հայաստանում աճել է, դեպքերի թիվը՝ ոչ
Sputnik Արմենիա
Բժիշկները հորդորում են տարեկան գոնե մեկ անգամ հետազոտություններ անցնել։ 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T15:16+0400
2023-01-16T15:16+0400
2023-01-16T15:19+0400
«նաիրի» բժշկական կենտրոն
ուրոլոգ
վիրահատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1973/22/19732209_0:0:3072:1728_1920x0_80_0_0_114622b450a2ae56ce466d1f9278b161.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ուրոլոգիական հիվանդությունների թիվը Հայաստանում աճել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը։ Նա սակայն հավելեց, որ դեպքերի թվի աճը կապված չէ հիվանդացության թվի աճի հետ։«Մարդկանց առողջապահական կուլտուրան բարձրացել է, սեփական առողջության նկատմամբ նրանք ավելի ուշադիր են։ Մարդիկ ավելի հաճախ են դիմում բժիշկի, անգամ` առանց գանգատի։ Մարդիկ հասկանում են, որ պետք է հետևել սեփական առողջությանը, դիմում են բժշկի ու սա բերում է նրան, որ հիվանդացություններն արձանագրվում են, թիվը՝ ավելանում»,– ասաց բժիշկ ուրոլոգը։«Նաիրի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայության ղեկավար Արմեն Ադամյանը նշեց, որ Հայաստանում ամենաշատը տարածված են միզաքարային հիվանդությունները երիտասարդների մոտ ու շագանակագեղձի ադենոման՝ 55-ից բարձր տարիք ունեցողների մոտ։Ուրոլոգները տեղեկացրեցին, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել Quanta System SpA տեսակի ուրոլոգիական լազերային սարք, որով վիրահատություններ կատարելուց հետո հետվիրահատական շրջանն ավելի կարճ է տևում։Բժիշկները հավելեցին, որ հունվարի 23-ին և 24-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում սպասվում են վիրահատություններ՝ եվրոպացի մասնագետի ղեկավարությամբ։«Լեհ ամենահայտնի ու փորձառու մասնագետներից մեկն է գալու Երևան` Մարկ Զավադսկին։ Մենք նրա հետ կկատարենք վիրահատություններ, ու դա նաև արվելու է հայ մասնագետների հմտությունների բարելավման համար»,– նշեց Ռուբեն Հովհաննիսյանը։Ի դեպ, 10 բուժառու կստանան վիրահատության հնարավորություն 50 տոկոս զեղչով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1973/22/19732209_186:0:2917:2048_1920x0_80_0_0_b778f8b5dc51d454467bc943fe7d7278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«նաիրի» բժշկական կենտրոն, ուրոլոգ, վիրահատություն
«նաիրի» բժշկական կենտրոն, ուրոլոգ, վիրահատություն
Ուրոլոգիական հիվանդությունների թիվը Հայաստանում աճել է, դեպքերի թիվը՝ ոչ
15:16 16.01.2023 (Թարմացված է: 15:19 16.01.2023) Բժիշկները հորդորում են տարեկան գոնե մեկ անգամ հետազոտություններ անցնել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ուրոլոգիական հիվանդությունների թիվը Հայաստանում աճել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը։ Նա սակայն հավելեց, որ դեպքերի թվի աճը կապված չէ հիվանդացության թվի աճի հետ։
«Մարդկանց առողջապահական կուլտուրան բարձրացել է, սեփական առողջության նկատմամբ նրանք ավելի ուշադիր են։ Մարդիկ ավելի հաճախ են դիմում բժիշկի, անգամ` առանց գանգատի։ Մարդիկ հասկանում են, որ պետք է հետևել սեփական առողջությանը, դիմում են բժշկի ու սա բերում է նրան, որ հիվանդացություններն արձանագրվում են, թիվը՝ ավելանում»,– ասաց բժիշկ ուրոլոգը։
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայության ղեկավար Արմեն Ադամյանը նշեց, որ Հայաստանում ամենաշատը տարածված են միզաքարային հիվանդությունները երիտասարդների մոտ ու շագանակագեղձի ադենոման՝ 55-ից բարձր տարիք ունեցողների մոտ։
«Ես հորդորում եմ մարդկանց, որ տարեկան մեկ անգամ հետազոտություններ անցնեն, գոնե սոնոգրաֆիա ու մեզի հետազոտություն»,– նշեց բժիշկը։
Ուրոլոգները տեղեկացրեցին, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել Quanta System SpA տեսակի ուրոլոգիական լազերային սարք, որով վիրահատություններ կատարելուց հետո հետվիրահատական շրջանն ավելի կարճ է տևում։
Բժիշկները հավելեցին, որ հունվարի 23-ին և 24-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում սպասվում են վիրահատություններ՝ եվրոպացի մասնագետի ղեկավարությամբ։
«Լեհ ամենահայտնի ու փորձառու մասնագետներից մեկն է գալու Երևան` Մարկ Զավադսկին։ Մենք նրա հետ կկատարենք վիրահատություններ, ու դա նաև արվելու է հայ մասնագետների հմտությունների բարելավման համար»,– նշեց Ռուբեն Հովհաննիսյանը։
Ի դեպ, 10 բուժառու կստանան վիրահատության հնարավորություն 50 տոկոս զեղչով: