00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոստացել էր թափանցիկ վարչակազմ, հրաժարվում է թափանցիկ լինել. կոնգրեսականը` Բայդենի մասին

Բաժանորդագրվել
ԱՄՆ Կոնգրեսը կշարունակի Բայդենի վարչակազմից պատասխաններ պահանջել հայտնաբերված փաստաթղթերին կողմնակի անձանց հասանելիության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ցանկանում թափանցիկ հետաքննություն անցկացնել Սպիտակ տան սահմաններից դուրս` իր տանը և գրասենյակում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը:
«Նախագահ Բայդենը խոստացել էր պատմության մեջ ամենաթափանցիկ վարչակազմն ունենալ, բայց նա հրաժարվում է թափանցիկ լինել այնտեղ, որտեղ դա ամենակարևորն է», - ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Քոմերը պնդում է, որ Սպիտակ տունը, Ազգային արխիվները և երկրի արդարադատության նախարարությունը «տեղեկատվություն են թաքցնում» Կոնգրեսից և ամերիկացիներից։
Նա ընդգծել է, որ Կոնգրեսը կշարունակի Բայդենի վարչակազմից պատասխաններ և տեղեկատվություն պահանջել՝ կապված հայտնաբերված փաստաթղթերին կողմնակի անձանց հասանելիության հետ:
Բայդենի գրասենյակում գաղտնի փաստաթղթեր գտնելուց հետո Կոնգրեսում հետաքննություն են սկսել
Հիշեցնենք` ԱՄՆ–ում սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի փորձագիտական կենտրոնում գտնվող Բայդենի գրասենյակում գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերել։ Սպիտակ տունը հունվարի 12-ին հայտնել էր, որ Ուիլմինգթոն քաղաքում Բայդենի տանը գաղտնի նյութերի նոր խմբաքանակ է հայտնաբերվել։ Պարզվել է, որ դրանք պահվում էին ավտոտնակում։
ԶԼՄ–ների տեղեկություններով` գաղտնի փաստաթղթերում եղել են հետախուզության տվյալներ և Ուկրաինայի, Իրանի ու Մեծ Բրիտանիայի մասին ճեպազրույցների նյութեր, որոնք թվագրված են 2013-2016 թթ.։ Բայդենը հայտարարել է, որ գտածո իր համար անակնկալ է եղել, թղթերի բովանդակության մասին էլ ինքը ոչինչ չգիտի։
Բայդենի որդին մուտք է ունեցել այն ավտոտնակ, որտեղ գտել են նրա հոր գաղտի փաստաթղթերը. ԶԼՄ
Լրահոս
0