https://arm.sputniknews.ru/20230116/hajastanum-otarerkrja-qaghaqacineri-ashkhatanqi-hnaravvorutjunnery-kyndlajnven-53867041.html
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն
Sputnik Արմենիա
Ներկայիս օրենսդրությամբ՝ եթե օտարերկրյա կազմակերպությունը ՀՀ–ում ներկայացուցչություն ունի, ապա աշխատակիցները կարող են աշխատել, իսկ մասնաճյուղի բացման դեպքում... 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T12:24+0400
2023-01-16T12:24+0400
2023-01-16T12:24+0400
աշխատանք
հայաստան
օրենսգիրք
գևորգ պապոյան
ռելոկանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39563008_0:0:1601:901_1920x0_80_0_0_593f324871312ffb5c22a69f2ee207be.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանում նախատեսվում է ընդլայնել օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները։ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Գևորգ Պապոյանը, որը նաև հեղինակն է:Նա ընդգծեց, որ նախագծով իշխանությունը ջանքեր է գործադրում Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու համար:Պատգամավորը նկատեց, որ այսօր օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան՝ աշխատելու: Նա կարևորեց այս մասով քաղաքականությունը վերանայելը՝ հնարավորություն տալով օտարերկրյա քաղաքացիներին աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն էլ նշեց, որ կառավարությունը կողմ է ներկայացված փոփոխությանը, սակայն դիտարկվում է խնդիրը, որպեսզի պրակտիկայում համապատասխանեցվեն օրենսդրական կարգավորումները։Նշենք, որ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի սկզբից։ Թանկ և առանց երաշխիքի. Երևանում բնակարանների վարձակալության շուկան բարձիթողի վիճակում էՂազարյանը շեշտեց, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում թե ներկայացուցչությունները, թե մասնաճյուղերը գրանցվում են «առանձնացված ստորաբաժանում» ենթավերնագրի տակ։ Դրանց համար կիրառվել է օտարերկրացիների մասին համապատասխան դրույթ` նույնական կերպով։Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն ասաց, որ 2022 թվականին եղել է 27 ընկերություն, որոնք այդ դրույթի տակ ներգրավել են օտարերկրացի աշխատողների։ Նրանք եղել են 120–ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39563008_0:0:1423:1067_1920x0_80_0_0_30505472c2b2056839688c868aa93dda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատանք, հայաստան, օրենսգիրք, գևորգ պապոյան, ռելոկանտ
աշխատանք, հայաստան, օրենսգիրք, գևորգ պապոյան, ռելոկանտ
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն
Ներկայիս օրենսդրությամբ՝ եթե օտարերկրյա կազմակերպությունը ՀՀ–ում ներկայացուցչություն ունի, ապա աշխատակիցները կարող են աշխատել, իսկ մասնաճյուղի բացման դեպքում օտարերկրացիներն աշխատանքի թույլտվություն չունեն։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանում նախատեսվում է ընդլայնել օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները։ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Գևորգ Պապոյանը, որը նաև հեղինակն է:
Նա ընդգծեց, որ նախագծով իշխանությունը ջանքեր է գործադրում Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու համար:
«Վերջին ժամանակահատվածում բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են իրենց աշխատակիցների հետ միասին Հայաստան տեղափոխվել: Եվ պարզվեց, որ, եթե օտարերկրյա կազմակերպություններն այստեղ ներկայացուցչություն են բացում, ապա այդ կազմակերպությունների օտարերկրացի աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն: Բայց եթե մասնաճյուղ է բացում, նշանակում է, որ չունի աշխատանքի թույլտվություն: Տարօրինակ էր օրենքի այդ նորմը: Ստացվում էր, որ խտրական մոտեցում կա»,-ասաց Պապոյանը:
Պատգամավորը նկատեց, որ այսօր օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան՝ աշխատելու: Նա կարևորեց այս մասով քաղաքականությունը վերանայելը՝ հնարավորություն տալով օտարերկրյա քաղաքացիներին աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն էլ նշեց, որ կառավարությունը կողմ է ներկայացված փոփոխությանը, սակայն դիտարկվում է խնդիրը, որպեսզի պրակտիկայում համապատասխանեցվեն օրենսդրական կարգավորումները։
Նշենք, որ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի սկզբից։
Ղազարյանը շեշտեց, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում թե ներկայացուցչությունները, թե մասնաճյուղերը գրանցվում են «առանձնացված ստորաբաժանում» ենթավերնագրի տակ։ Դրանց համար կիրառվել է օտարերկրացիների մասին համապատասխան դրույթ` նույնական կերպով։
Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն ասաց, որ 2022 թվականին եղել է 27 ընկերություն, որոնք այդ դրույթի տակ ներգրավել են օտարերկրացի աշխատողների։ Նրանք եղել են 120–ը։