https://arm.sputniknews.ru/20230116/hajastanum-kheshtacnen-elektramvobilneri-licqavvorman-keteri-ashkhatanqy-53873577.html
Հայաստանում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը
Հայաստանում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը
Sputnik Արմենիա
Լիցքակայանները զուտ տեխնիկապես են էլեկտրաէներգիա վաճառում, ուստի էլեկտրամեքենաները չպետք է այնպիսի լիցենզիաներ ստանան, ինչպես էլեկտրակայանները կամ էլ... 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T13:26+0400
2023-01-16T13:26+0400
2023-01-16T13:29+0400
հայաստան
էլեկտրամոբիլ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35549980_0:5:1600:905_1920x0_80_0_0_5abbd92ec663e49fe654f0bf57fe209c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը։ ՀՀ Ազգային ժողովում այդ մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը` ներկայացնելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։Նա ընդգծեց, որ լիցքավորման կետերը էլեկտրաէներգիա են վաճառում, ուստի խիստ տեխնիկական տեսանկյունից պետք է համապատասխան լիցենզիա ստանան, իսկ այդ կարգը բավականին բարդ է։ Փոխնախարարը շեշտեց, որ այս պարագայում պետք է նաև հասկանալ, որ վաճառվում է ոչ թե էլեկտրաէներգիան, այլ լիցքավորման ծառայությունը։Նշենք, որ Հայաստանի ամբողջ տարածքում էլեկտրամոբիլների լիցքավորման մի քանի տասնյակ կետ կա։Մեծ քվոտա, փոքր շուկա. ինչո՞ւ է Հայաստանը նախատեսվածից քիչ էլեկտրամոբիլներ ներկրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35549980_194:0:1407:910_1920x0_80_0_0_c15209bf7dfcf549308f66768bc852e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էլեկտրամոբիլ, աժ (ազգային ժողով)
հայաստան, էլեկտրամոբիլ, աժ (ազգային ժողով)
Հայաստանում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը
13:26 16.01.2023 (Թարմացված է: 13:29 16.01.2023) Լիցքակայանները զուտ տեխնիկապես են էլեկտրաէներգիա վաճառում, ուստի էլեկտրամեքենաները չպետք է այնպիսի լիցենզիաներ ստանան, ինչպես էլեկտրակայանները կամ էլ էլեկտրաէներգիա մատակարարողները։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը։ ՀՀ Ազգային ժողովում այդ մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը` ներկայացնելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նա ընդգծեց, որ լիցքավորման կետերը էլեկտրաէներգիա են վաճառում, ուստի խիստ տեխնիկական տեսանկյունից պետք է համապատասխան լիցենզիա ստանան, իսկ այդ կարգը բավականին բարդ է։ Փոխնախարարը շեշտեց, որ այս պարագայում պետք է նաև հասկանալ, որ վաճառվում է ոչ թե էլեկտրաէներգիան, այլ լիցքավորման ծառայությունը։
«Ուստի էլեկտրամեքենաները չպետք է այնպիսի լիցենզիաներ ստանան, ինչպես, ասենք, էլեկտրակայանները կամ էլ էլեկտրաէներգիա մատակարարողները։ Այսպիսով` էլեկտրաէներգիայի կետերի համար բացառություն կարվի։ Նման թույլատրող ընթացակարգեր նրանց պետք չեն լինի»,– ասաց Վարդանյանը։
Նշենք, որ Հայաստանի ամբողջ տարածքում էլեկտրամոբիլների լիցքավորման մի քանի տասնյակ կետ կա։