https://arm.sputniknews.ru/20230116/ajlevs-chenq-vakhenum-vor-medaly-het-kvercnen-orenqum-khstakecvi-dvoping-haskacutjuny-53880791.html
Այլևս չենք վախենում, որ մեդալը հետ կվերցնեն. օրենքում կհստակեցվի «դոպինգ» հասկացությունը
Այլևս չենք վախենում, որ մեդալը հետ կվերցնեն. օրենքում կհստակեցվի «դոպինգ» հասկացությունը
Sputnik Արմենիա
Կարեն Գիլոյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին դրական դոպինգ պատասխաններ չեն եղել։ 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T15:18+0400
2023-01-16T15:18+0400
2023-01-16T15:27+0400
հայաստան
սպորտ
դոպինգ
կարեն գիլոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1a/50399372_0:117:1600:1017_1920x0_80_0_0_ca7e34f110892d6fa423d856f73e379e.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հստակեցնել «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը` ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:Նախագիծն այս պահին քննարկվում է ԱԺ–ում, այն արդեն ստացել է կառավարության և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։«Նախագծով հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են ՀՀ–ում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու դրա լիազորությունները: Ըստ էության, սա միջազգային ստանդարտների համաձայնեցումն է ներպետական օրենսդրությանը։ Այս փոփոխություններով ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր մարզիկները չորակազրկվեն»,–ասաց Գաբրիելյանը։Պաշտոնյաները ԱԱԾ–ին կառաջարկեն իրենց մասին տեղեկությունը պետական գաղտնիք համարել. ՄինասյանՆա շնորհակալություն հայտնեց կառավարության գործընկերներին, քանի որ սպորտի ոլորտի բոլոր խոստումները, որ տրվել են մարզիկներին, կատարել են, ինչու ոչ` գերակատարել։ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ կառավարությունը պայքարում է դոպինգի դեմ և չի խրախուսում այդկերպ ձեռք բերված հաջողությունը. «Հայաստանում վերջին տարիներին դրական դոպինգ պատասխաններ չեն եղել։ Ի դեպ, դոպինգ է համարվում, եթե անգամ մարզիկը հրաժարվում է հանձնել թեստը։ Յուրաքանչյուր մրցումից հետո չենք վախենում, որ մի շաբաթ հետո մեդալը կարող են հետ վերցնել, մենք էլ խայտառակ լինենք»։Նա հայտնեց, որ Համաշխարհային հակադոպինգային հանձնաժողովի նախագահ, օլիմպիական չեմպիոն Վիտոլդ Բանկան ՀՀ կայցելի։Հայաստանում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1a/50399372_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e02cfc1f53ed1bb7d149fb436fddf415.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպորտ , դոպինգ, կարեն գիլոյան
հայաստան, սպորտ , դոպինգ, կարեն գիլոյան
Այլևս չենք վախենում, որ մեդալը հետ կվերցնեն. օրենքում կհստակեցվի «դոպինգ» հասկացությունը
15:18 16.01.2023 (Թարմացված է: 15:27 16.01.2023) Կարեն Գիլոյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին դրական դոպինգ պատասխաններ չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հստակեցնել «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը` ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծն այս պահին քննարկվում է ԱԺ–ում, այն արդեն ստացել է կառավարության և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
«Նախագծով հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են ՀՀ–ում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու դրա լիազորությունները: Ըստ էության, սա միջազգային ստանդարտների համաձայնեցումն է ներպետական օրենսդրությանը։ Այս փոփոխություններով ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր մարզիկները չորակազրկվեն»,–ասաց Գաբրիելյանը։
Նա շնորհակալություն հայտնեց կառավարության գործընկերներին, քանի որ սպորտի ոլորտի բոլոր խոստումները, որ տրվել են մարզիկներին, կատարել են, ինչու ոչ` գերակատարել։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ կառավարությունը պայքարում է դոպինգի դեմ և չի խրախուսում այդկերպ ձեռք բերված հաջողությունը. «Հայաստանում վերջին տարիներին դրական դոպինգ պատասխաններ չեն եղել։ Ի դեպ, դոպինգ է համարվում, եթե անգամ մարզիկը հրաժարվում է հանձնել թեստը։ Յուրաքանչյուր մրցումից հետո չենք վախենում, որ մի շաբաթ հետո մեդալը կարող են հետ վերցնել, մենք էլ խայտառակ լինենք»։
Նա հայտնեց, որ Համաշխարհային հակադոպինգային հանձնաժողովի նախագահ, օլիմպիական չեմպիոն Վիտոլդ Բանկան ՀՀ կայցելի։