https://arm.sputniknews.ru/20230115/hajastanum-grancvel-e-gvortsazrkutjan-amenabardzr-makardaky-eatmum-53793898.html
Հայաստանում գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը ԵԱՏՄ–ում
Հայաստանում գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը ԵԱՏՄ–ում
Sputnik Արմենիա
2022 թվականի նոյեմբերի վերջին ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցած է եղել 910 100 գործազուրկ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության մակարդակը... 15.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-15T15:04+0400
2023-01-15T15:04+0400
2023-01-15T15:04+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
գործազրկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/583/41/5834148_0:0:2926:1646_1920x0_80_0_0_93bce6ff2db9c85f34918ffeadf1e778.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. 2022թ–ի հունվար–նոյեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ երկրների շարքում գործազրկության ամենաբարձր մակարդակը։Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանում գործազրկությունը կազմել է աշխատունակ բնակչության 3,6%–ը (49 600 մարդ)։ Ղրղզստանում այդ ցուցանիշը եղել է 2.9 % (76 400 մարդ), Ղազախստանում՝ 2.4% (221 900 մարդ), Ռուսաստանում՝ 0.7% (556 400 մարդ), իսկ Բելառուսում՝ 0.1% (5 800 մարդ)։Նշենք, որ ԵՏՀ-ի կազմած վիճակագրության համար հիմք են ընդունվել ԵԱՏՄ անդամ երկրներում գործող զբաղվածության կենտրոններում հաշվառված 15-74 տարեկան այն քաղաքացիների տվյալները, որոնք որևէ աշխատանք կամ այլ եկամտաբեր զբաղվածություն այդ պահին չեն ունեցել և հանդիսացել են ակտիվ աշխատանք փնտրող անձ։Նման անձանց թիվը ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում միասին 2022 թվականի նոյեմբերի վերջին եղել է 910 100 կամ աշխատուժի 0,9%-ը։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նման անձանց թիվը ԵԱՏՄ–ում նվազել է 18,1%-ով, ինչի հիման վրա հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ 1 տարվա ընթացքում գործազրկութունը ԵԱՏՄ–ում կրճատվել է 18.1 տոկոսով։Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվարկով՝ ԵԱՏՄ գործազրկության պատկերը էապես տարբերվում է ԵՏՀ վիճակագրությունից։ ԱՄԿ–ի ցուցանիշները գրեթե 3 անգամ ավելի բարձր են. ԱՄԿ–ի հրապարակված վերջին տվյալների համաձայն` 2022թ–ի սեպտեմբերի դրությամբ գործազուրկները Հայաստանում կազմել են աշխատունակ բնակչության 11,6%–ը, Ղրղզստանում՝ 5,3%-ը, Ղազախստանում՝ 4,9%-ը, Ռուսաստանում՝ 3,8%-ը, Բելառուսում՝ 3,4%-ը։Նշենք, որ ՀՀ պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 2022թ–ի դեկտեմբերին զբաղվածության կենտրոններում գրանցված է եղել 50 400 գործազուրկ։Մեր հաշվարկներով՝ Հայաստանում 100.000 թափուր աշխատատեղ կա. Քերոբյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/583/41/5834148_184:0:2915:2048_1920x0_80_0_0_6059caa2de48eec91e4b9f0eb0470ca3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գործազրկություն, инфографика
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գործազրկություն, инфографика
Հայաստանում գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը ԵԱՏՄ–ում
2022 թվականի նոյեմբերի վերջին ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցած է եղել 910 100 գործազուրկ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության մակարդակը ԵԱՏՄ–ում նվազել է 18,1%-ով
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. 2022թ–ի հունվար–նոյեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ երկրների շարքում գործազրկության ամենաբարձր մակարդակը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանում գործազրկությունը կազմել է աշխատունակ բնակչության 3,6%–ը (49 600 մարդ)։ Ղրղզստանում այդ ցուցանիշը եղել է 2.9 % (76 400 մարդ), Ղազախստանում՝ 2.4% (221 900 մարդ), Ռուսաստանում՝ 0.7% (556 400 մարդ), իսկ Բելառուսում՝ 0.1% (5 800 մարդ)։
Նշենք, որ ԵՏՀ-ի կազմած վիճակագրության համար հիմք են ընդունվել ԵԱՏՄ անդամ երկրներում գործող զբաղվածության կենտրոններում հաշվառված 15-74 տարեկան այն քաղաքացիների տվյալները, որոնք որևէ աշխատանք կամ այլ եկամտաբեր զբաղվածություն այդ պահին չեն ունեցել և հանդիսացել են ակտիվ աշխատանք փնտրող անձ։
Նման անձանց թիվը ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում միասին 2022 թվականի նոյեմբերի վերջին եղել է 910 100 կամ աշխատուժի 0,9%-ը։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նման անձանց թիվը ԵԱՏՄ–ում նվազել է 18,1%-ով, ինչի հիման վրա հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ 1 տարվա ընթացքում գործազրկութունը ԵԱՏՄ–ում կրճատվել է 18.1 տոկոսով։
Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվարկով՝ ԵԱՏՄ գործազրկության պատկերը էապես տարբերվում է ԵՏՀ վիճակագրությունից։ ԱՄԿ–ի ցուցանիշները գրեթե 3 անգամ ավելի բարձր են. ԱՄԿ–ի հրապարակված վերջին տվյալների համաձայն` 2022թ–ի սեպտեմբերի դրությամբ գործազուրկները Հայաստանում կազմել են աշխատունակ բնակչության 11,6%–ը, Ղրղզստանում՝ 5,3%-ը, Ղազախստանում՝ 4,9%-ը, Ռուսաստանում՝ 3,8%-ը, Բելառուսում՝ 3,4%-ը։
Նշենք, որ ՀՀ պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 2022թ–ի դեկտեմբերին զբաղվածության կենտրոններում գրանցված է եղել 50 400 գործազուրկ։