00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի քաղաքացիների համար հեշտացրել են Հայաստան այցելելու համար վիզա ստանալը. ԶԼՄ

© AP Photo / Turkish Defense Ministry via APԹուրքիայի քաղաքացիներ. արխիվային լուսանկար
Թուրքիայի քաղաքացիներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Բաժանորդագրվել
Թուրքական պարբերականը հայտնում է, որ Երևանն ու Անկարան կարող են երկկողմ առևտրի վերսկսման շուրջ քննարկումներ իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանն ու Թուրքիան բանակցությունների ընթացքում լուրջ արդյունքների են հասել ուղևորությունների դյուրացման և հյուպատոսական ծառայությունների կազմակերպման տեսանկյունից։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Նշվում է, որ ապագա բանակցություններում կողմերը կարող են անցնել երկկողմ առևտրի վերսկսման հետ կապված հարցերի քննարկմանը: Նշվում է, որ 1993 թվականին, այսինքն՝ մինչև սահմանի փակումը, երկրների միջև բեռնափոխադրումների ծավալը հասնում էր 160 հազար տոննայի։
Երկաթուղային փոխադրումների վերսկսման դեպքում այդ թիվը կսկսի երկրաչափական պրոգրեսիայով աճել։
Թուրքական պետական պարբերականի զրուցակիցները նշել են, որ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և Անկարան «անկեղծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»:
Բանակցությունների հինգերորդ փուլի ամսաթիվը (հատուկ ներկայացուցիչների միջև,–խմբ.) դեռ որոշված չէ, սակայն մինչ դրանց անցկացումը անհրաժեշտ է մի շարք փոխադարձ քայլեր ձեռնարկել։
Թուրքիայի հետ ոչ միայն բանակցություններ, այլև իրադարձություններ պետք է լինեն. Փաշինյան
Ընդ որում, նախատեսվում է, որ բանակցությունները տեղի կունենան կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։
Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև ավիահաղորդակցության թեմային, որը վերսկսվել է 2022 թվականի փետրվարի 2-ին, աղբյուրները հայտնել են, որ թռիչքներն իրականացվում են բնականոն ռեժիմով։
Պարբերականը նշում է, որ եթե նախկինում թուրք քաղաքացիները հայկական վիզան ձևակերպում էին Թբիլիսիի միջոցով, ապա այժմ ամեն ինչ արդեն հասանելի է համացանցում։
«Նախկինում ինտերնետը Հայաստանում անհասանելի էր Թուրքիայի քաղաքացիների համար։ Այսուհետ բաց է։ Հյուպատոսական գործերը նույնպես շատ լավ են ընթանում։ Ձեռնարկվում են մի շարք մարդասիրական քայլեր, որոնք անզեն աչքով տեսանելի չեն»,–գրում է թերթը։
Anadolu-ի զրուցակիցների խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիափոխադրումների իրականացման խոչընդոտների վերացումը զգալի ներդրում կունենա երկու երկրների տնտեսական հարաբերություններում:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակվել է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։ Դժվարությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք, մասնավորապես, կապված են ղարաբաղյան հարցում Անկարայի կողմից ադրբեջանական դիրքորոշման աջակցության և Օսմանյան կայսրությունում 1915թ–ին կատարված ցեղասպանության ճանաչման գործընթացի փաստով։
Ինչ կտա մեզ Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը. տնտեսագետի կարծիքը
2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին իրենց հատուկ ներկայացուցիչներին երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Հայկական կողմը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է ներկայացնում, իսկ Անկարան` ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Դիվանագետներն արդեն բանակցությունների չորս փուլ են ունեցել. առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, մյուս երեքը՝ Վիեննայում։ Բացի այդ, 2022 թվականի հուլիսին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին հեռախոսազրույցը, իսկ հոկտեմբերին Պրահայում կայացել է նրանց առաջին հանդիպումը։
Լրահոս
0