00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թյուրըմբռնումները հարթվել են. Երևանն ու Թբիլիսին սերտացնում են կապերը

© Photo : official site of the Prime Minister of RAԻրակլի Ղարիբաշվիլին ու Նիկոլ Փաշինյանը
Իրակլի Ղարիբաշվիլին ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2023
Իրակլի Ղարիբաշվիլին ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Նախօրեին Երևանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստն ամենաարդյունավետն էր վերջին տարիների կտրվածքով։
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կանոնավոր դարձած հանդիպումները (բացառությամբ 2020 թվականի, երբ եղավ 44-օրյա արցախյան պատերազմը) հաստատում են, որ Հարավային Կովկասի երկու հարևան երկրները լավ գիտակցում են համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը։ Իսկ տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնին դա առանձնահատուկ կարևոր է։
Մասնավորապես, ստորագրվել է արձանագրություն հայ-վրացական սահմանի հատումը քաղաքացիների համար պարզեցնելու մասին, և արձանագրվել է դրական միտում. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը վերջին մեկ տարում աճել է 70%-ով՝ մինչև 1 մլրդ դոլար (հայկական կողմի տվյալներով՝ 750 մլն դոլար. տարբերությունը պայմանավորված է հաշվարկի մեթոդով՝ վրացական կողմը ապրանքաշրջանառության մեջ ներառում է որոշակի տեսակի ապրանքներ (օրինակ՝ մեքենաներ. - խմբ.)): Միաժամանակ, Երևանը Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների ցանկում բարձրացել է 6-րդ հորիզոնական։
Վրացի քաղաքագետ Զաալ Անջափարիձեն երևանյան հանդիպումը համարում է հարաբերություններում ևս մեկ դրական քայլ` նշելով, որ այդ հարաբերությունները պետք է հասցվեն ռազմավարական մակարդակի։ Սակայն երկու երկրների իշխանությունները շատ անելիքներ ունեն այդ նպատակին հասնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետը դրական է գնահատել երկկողմ շփումների զարգացման դինամիկան։
Անջափարիձեն նշել է, որ այն թյուրըմբռնումները, որոնք կային նախկինում, հարթվել են։ Դրանց թվում են բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները, առանց որոնց առևտրի աճ չէր լինի։ Բայց այդ ամենով հանդերձ` փոխգործակցության մակարդակը դեռ չի վերածվել «ռազմավարականի», թեև Թբիլիսին այդ կարգավիճակն ունի Բաքվի և Անկարայի հետ հարաբերություններում 2000-ականների սկզբից։
Քաղաքագետը չի բացառում, որ հիմնական պատճառը չբարձրաձայնվող արգելքներն են։ Այսպես` Հայաստանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին։ Հետևաբար Երևանն ու Թբիլիսին, չնայած իրենց քաղաքական կամքին, հետևում են Ռուսաստանի և Արևմուտքի արձագանքին։ Այդուհանդերձ Անջափարիձեն վստահ է, որ այդ հանգամանքը չպետք է խանգարի երկրներին։
«Տարբեր վեկտորների առկայությունը կարող է դառնալ համագործակցության հիմք` թույլ տալով, որ կողմերը գտնեն փոխլրացնող սկզբունք տվյալ առաջադրանքի իրականացման համար»,- ասում է նա։
Հայաստանը և Վրաստանը շատ ջանք պետք է գործադրեն բեռնափոխադրում անելու համար. Փաշինյան
Ինչ վերաբերում է տարածաշրջանին և Ղարաբաղին, քաղաքագետը կարծում է, որ դա կարող է դառնալ վարչապետների դեմ առ դեմ քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Միաժամանակ նա բացառում է 44-օրյա պատերազմից հետո Թբիլիսիի դիրքորոշման փոփոխություն։ Նա հիշեցրեց, որ վրացական կողմը պատերազմի ժամանակ փորձել է չեզոքություն պահպանել։ Այսօր Թբիլիսին ձգտում է մոդերատոր դառնալ, որպեսզի հարևանների առճակատումը չտեղափոխվի իր տարածք, որտեղ ապրում են երկու մեծ սփյուռքներ՝ հայկական և ադրբեջանական։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին կարծում է, որ Վրաստանը դե ֆակտո աջակցում է Հայաստանին հարաբերությունների մակարդակը ռազմավարականի հասցնելու հարցում։ Նա չբացառեց, որ նման տեմպերով արդյունքների կարելի է հասնել 3-5 տարում, քանի որ Թբիլիսին նպատակ ունի զարգացնել կապերը տարածաշրջանի բոլոր երկրների հետ։
«Հատկապես ղարաբաղյան պատերազմից հետո երկու երկրներում էլ ըմբռնում կար, որ տարածաշրջանում փոփոխություններ են տեղի ունենում, ուստի անհրաժեշտ է էլ ավելի ակտիվացնել միջպետական ​​շփումները և թարմացնել օրակարգը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելիքյանը։
Համագործակցության ամրապնդման գործում կարևոր դեր են խաղում առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը, օրակարգի վերափոխումը, ինչպես նաև վարչապետների մակարդակով անմիջական շփումների ամրապնդումը։
Մելիքյանը երկու վարչապետների անձնական հարաբերությունները համարում է բավականին լավ, ինչը նույնպես դրականորեն է անդրադառնում երկրների փոխգործակցության որակի վրա։
Լրահոս
0